Եկեղեցու դեմ արշավը հասել է բա՞նտ. ինչու է արգելվել Տեր Գրիգորի մուտքը ՔԿՀ. aysor.am

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ով երկար տարիներ հոգևոր ծառայություն է իրականացրել Քրեակատարողական հիմնարկներում, այսուհետ չի կարող մուտք գործել ՔԿՀ։ Նման որոշում է կայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։

Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ից պարզաբանել են, թե Տեր Գրիգորի քաղաքական հայտարարություններն են պատճառը, որ արգելվել է նրա մուտքը ՔԿՀ։

«Տեր Գրիգորը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հնչեցրել է քաղաքական հայտարարություններ և իրականացրել քարոզչություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր Գրիգորն իր գործողությամբ խախտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նախկինում տրված մուտքի թույլտվության նպատակները և պայմանները՝ 09.03.2026թ. Ե40/121527 գրությամբ այն դադարեցվել է»,- ասվում է Aysor.am-ին տրված պարզաբանման մեջ։

ՔԿՀ-ից նշել են, թե կարևորում և ապահովում են օրենսդրությամբ սահմանված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մտքի, խղճի և կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության իրավունքի իրացումը, կարող են կազմակերպվել կրոնական միջոցառումներ, պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական, թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատապարտյալներից մեկը մոտեցել է Տեր Գրիգորին ու հարցրել, թե ինչո՞ւ են Հայ առաքելական սուրբ եկեղեցուն իշխանությունները նեղություն տալիս, Տեր Գրիգորն էլ, Հայր Իսահակի խոսքով, մի փոքր բուռն է արձագանքել։

«Տեր Գրիգորն անձերի անուններ չի նշել, վերաբերմունք է որդեգրել, դա ՔԿՀ-ում դիտարկել են որպես կողմ բռնել։ Եթե անգամ ընդունենք, որ Տեր Հայրը չարաշահել է իր լիազորությունները, Տեր Հոր հետ կարող էին խոսել, զգուշացնել, ինձ կարող էին ասել, որ զգուշացնեմ քահանային, բայց անմիջապես շրջաբերական են ուղարկել բանտեր, որ հետայսու Տեր Գրիգորի մուտքն արգելված է ՔԿՀ-ներ»,- մանրամասնեց Հայր Իսահակը։

Հայր Սուրբը նշեց, որ ամիսներ առաջ ՔԿԾ պետի հետ զրույց են ունեցել, նա նշել է, թե ազդակներ ունի, որ քահանաները քաղաքական հայտարարություններ են անում, Հայր Իսահակն էլ արձագանքել է՝ կոնկրետ անուններ թող նշվի, որ ինքը զրույց ունենա քահանայի հետ։

«Մեր զրույցից հասկացա, որ պետը մի տեսակ նեղացվածություն ունի ու կոշտ դիրքորոշման է հանգել, ասացի՝ ինձ անուն ասեք, որ ես զգուշացնեմ տվյալ քահանային, որ ավելի շրջահայց դրսևորում հանդես բերի»,- նշեց Հայր Իսահակը։

Հայր Սուրբը, երբ առաջին անգամ է մուտք գործել ՔԿՀ, ասում է՝ տարբեր մարդիկ են եղել, որ հայհոյանքին հարող բառապաշարով վերաբերմունք են արտահայտել իշխանությունների հասցեին, իսկ Հայր Իսահակը, ինչպես ինքն է նշում, քիչ է մնացել իշխանությունների դատապաշտպանը դառնար։

«Փորձել եմ հանդարտեցնել, փորձել եմ վերաբերմունք չորդեգրել, փորձել եմ խաղաղեցնել, որովհետև ինչ հարց էլ լինի՝ մենք՝ հոգևորականներս, մեկ դիտակետից չէ, որ նայում ենք»,- ընդգծեց Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատուն։

Հայր Իսահակը զերծ է մնում գնահատական տալ՝ արդյո՞ք սա իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական արշավի մի մաս չէ։

«Որպես կանոն՝ խուսափում եմ գնահատականներ տալուց, թե ինչի հետ է կապված, Տեր Գրիգորը Մասյացոտնի թեմում է ծառայում, միշտ աչքի է ընկել ուղղախոս լինելով, իր խոնարհությամբ ու Աստվածասիրությամբ, հոգևորականները նույնպես տարբեր են, մեկը խոնարհ է, մյուսը՝ սիրառատ, մեկ ուրիշը՝ բուռն, շատ տարբեր են, Տեր Գրիգորն էլ, որպես կանոն, եթե նկատել է, որ մի բան անարդար է, պատճառաբանված չէ՝ դրա կողքով չի անցել, միշտ վերաբեմունք է որդեգրել։ 2011 թվականից այդ մարդը ծառայություն է իրականացնում բանտերում, վերջին հաշվով, կարելի էր այդ մարդու ծառայությունը հաշվի առնել, կարող էին ինձ գոնե ասել, որ զգուշացնեմ, որ ավելի զգույշ լինի, բայց դա չի եղել։ Տեր Գրիգորի ծառայությունն ավելի շատ է, քան ՔԿՀ-ներում ծառայություն բերող շատ անձերի ծառայությունը»,- ասաց Հայր Իսահակը։

Հոգևորականները շատ հաճախ են այցելում ՔԿՀ-ներ, քահանաները մշտական զրույցներ, բանախոսություններ են ունենում դատապարտյալների հետ։ Հայր Իսահակն ասում է՝ ժամանակին ՔԿԾ-ում այդ ամենի մասին լուսաբանվել է, բայց ադեն երկրորդ ամիսն է՝ ոչ մի բան չի լուսաբանվում։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք այնտեղ ներկա չենք։ Մենք մեր աշխատանքը բարեխղճորեն ենք կատարում, բայց ազդակներ ենք ստանում, չգիտեմ՝ այս ամենը ինչպես որակեմ»,- հավելեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
«Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video) «Քո խաղաղությունը քեզ պահիր․ արդարությունը վերականգնելու ենք»․ Հովհաննես Իշխանյան (video) Տիգրան Ավինյա՛ն, խաբում ես․․․ Արթուր Չախոյանը բացահայտում է (video) Ռուսաստանն անցավ հարձակման. ի՞նչ է զիջելու ԱՄՆ-ն. Հայկ Այվազյան (video) Դավիթի կյանքը վտանգված է․ Դավիթի ընկերները դիմեցին գլխավոր դատախազին (video) Այնպիսի մարդիկ կան, որ հացի փող չեն կարում աշխատեն․ իրենք 7-ական միլիոն պարգևավճար են ստանում (video) «Ալե՛ն, ստացա՞ր Բաքվից պատասխանդ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին Պուտինը 2 հստակ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը․ բացեմ փակագծեր․ Հայկ Այվազյան (video) «Ժաննա՛, կերածդ հացը հարամվելու է, երեխաներիդ դեմն է գալու, եթե Դավիթի հարցը չլուծես». Մանկավարժ (video) Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները. Civilnet Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկացիներն Իրանում 7 օդանավ են կորցրել. CNN «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Իրանը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անգործության մեջ Եկեղեցու դեմ արշավը հասել է բա՞նտ. ինչու է արգելվել Տեր Գրիգորի մուտքը ՔԿՀ. aysor.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am