Իսկ ո՞ւր են Վովա Գասպարյանի «հրեշտակները»

Հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը խլեց երկու ոստիկանի կյանք, շարունակում է բուռն քննարկումների թեմա հանդիսանալ։ Հիշեցնենք, որ այդ օրը գիշերը 04:13-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում: BMW X6 մեքենան բախվել է ոստիկանական մեքենային, որի հետեւանքով ՃՈ աշխատակիցներից մեկը տեղում, մյուսն էլ հիվանդանոցում մահացել են։ BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Մեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական, իսկ այն վարել է բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական բազմաթիվ պատմություններով հայտնի «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը: Քրեական հեղինակություն համարվող Ճվճըվ Արոն ժամանակին եղել է Երեւանի ավագանու անդամ եւ մահացել է անցյալ տարի: Թե նա, թե իր որդիները վերջին տարիներին, ըստ մամուլի հրապարակումների ու ոստիկանական հաղորդագրությունների, բազմաթիվ պատմությունների մեջ են հայտնվել՝ վթարներ, կրակոցներ եւ այլն, որոնց հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Սաքուլիկը նույնիսկ ժամանակին զրկվել է վարորդական իրավունքից, անցել է տարբեր քրեական գործերով: Այդուհանդերձ նա ազատության մեջ էր, շարունակում էր վարել մեքենաներ ու հայտնվել ողբերգական միջադեպերի մեջ մինչեւ այն օրը, երբ զոհվեցին երկու ոստիկան: Վրաերթ կատարածն ու եղբայրն, ի դեպ, այժմ կալանավորված են, սակայն ոչ մի երաշխիք, որ վաղը նորից ազատության մեջ չեն հայտնվի ու չեն շարունակի իրենց սեւ գործը։Եւ ահա, միջադեպն այս ողբերգական ոտքի է հանել ոստիկանության ֆեյքային գումարտակը, որը կատարվածի ողբերգությունը փորձ է անում ավելի ուժգին դարձնել նախեւառաջ այն պատճառով, որ զոհերը ոստիկաններ են, որոնք կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները։ Իհարկե ցավալի է, ի վերջո մարդիկ են զոհվել, այն էլ՝ անհեթեթ ու անարդար պայմաններում: Ստացվել է այնպե, որ մի անպատժելի հղփացած լակոտ Երևանի կենտրոնում կարող է մեքենայով տրորել բոլորին և այդպես էլ արել է: Սակայն զոհված ոստիկանների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը: Ու այդպես էլ եղել է, քանի-քանի շարքային քաղաքացիներ են դարձել Ճվճըվ Արո-ների ու նրանց անդաստիարակ որդիների հաճույքների զոհը։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը, անցյալ տարվա հունիսին մահացու վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Հարուցվել էր քրեական գործ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ու չնայած Ռազմիկ Դանիելյանը վթարը կատարելու պահին անչափահաս էր եւ իրավունք չուներ մեքենա վարել, այն էլ՝ հոր ծառայողական մեքենան, այդուհանդերձ Հայաստանի իրավապահ մարմիններն ընտրողաբար արդարադատության հիմքով որոշեցին, որ տղան խախտում չի կատարել։ Դա բավական չէր, ամիսներ հետո էլ նա արժանացավ Սերժ Սարգսյանի պարգեւին։ Այսօրինակ դեպքերը հաստատ բազմաթիվ են։ Քանզի ոստիկանական համակարգը մատնված է անգործության, իսկ արդարադատությունը սահմանվում է ընտրովի: Ուստի զոհված ոստիկանները նախեւառաջ համակարգի զոհն են։ Մենք բազմիցս ենք անդրադարձել ոստիկանության ահռելի միջոցներին, հատկապես արտաբյուջեներում ձեւավորված միլիոններին, տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տուգանքներից գոյացած հսկայական ֆոնդերին, մանրամասն հաշվետվություն ներկայացրել՝ զարմանք հայտնելով՝ ո՞ւր են մսխվում այդ գումարները, եթե դրանք չեն նպաստում համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Եթե ոստիկանությունը չպիտի կարողանա նաեւ իր պաշտպանությունն ապահովել, որում համոզվել ենք բազմիցս ու ամենախայտառակ ակտն, անշուշտ, ՊՊԾ գնդի գրավումն էր, ապա ինչպես կարող է այլ հարցեր լուծել։ Հավանաբար այդ գումարները վատնում են սոցիալական ցանցերում «ֆեյքերի» հսկա հրոսակախմբեր պահելու վրա, որոնք պատեհ առիթներին դուրս են գալիս թաքստոցներից ու հրեշտակի առաքելությամբ զբաղվում կառույցի ու նրա ղեկավարի պաշտպանությամբ, սակայն այս անգամ ոստիկանական այդ գումարտակը միայն խոր ցավ ու կսկիծ է հայտնում՝ հասկանալով, որ կատարվածը կառույցի անգործության հետեւանքն է։ Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am