Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ
Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական վերահսկողության տագ գտնվող Լուգանսկի Բելորեչենսկայա հանքին հասցրած հարվածի հետևանքով 41 հանքագործներ արգելափակվել են գետնի տակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։
«Երեկ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բելորեչենսկայա հանքին՝ վնասելով էլեկտրական ենթակայանը։ Էլեկտրաէներգիայի անջատումը ազդել է 41 հանքագործների վրա, որոնք այժմ գտնվում են գետնի տակ։ Նրանց հետ կապ է հաստատվել, նրանք ունեն խմելու ջրի պաշարներ։ Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են հանքագործներին փրկելու և հանքի էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով», – հայտնել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
