Ավինյանը վարորդներին սպառնում է
«Վարորդների՝ ուղեվարձերի հավաքագրման պրոցեսից բացարձակապես բացակայությունն անընդունելի է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարկան խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին։
Նա հայտնեց, որ հավաքագրման համար ՓԲԸ-ին տրվող նոր անձնակազմը իր արդյունքները կտա, բայց վարորդներին էլ պետք է ներգրավել։
«Հավաքագրումից նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ և ուղիղ եթերով ասել։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, վարորդներին նորմալ վճարում ենք, նաև՝ բոլոր արտաժամյաներով և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսի չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման պրոցեսին չեն աջակցում։ Սա իրենց մեղքն էլ չէ, այլ ձեր դրվածքն է, որ առաջին օրվանից ասում եմ»,-ասել է Ավինյանը։
