Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք

Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Նաթան արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Տիրոջ Հարության խորհրդին, ընդգծեց․ «Հարությունը վկայեց, որ մահը վերջը չէ, այլապես ինչպե՞ս պիտի արժևորվեր կյանքը։ Քրիստոնեությունը հաստատեց, որ մարդուն կյանքի տարիները տրվում են ոչ թե վատնելու, այլ որպեսզի մարդը իր հավիտենական կյանքի ճանապարհը կերտի։ ․․․Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ ոչ թե դատելո՛ւ, այլ փրկելո՛ւ, ոչ թե պատժելու, այլ ճանապարհը ցույց տալու փրկության»։

Վերջում, Պատարագիչ Սրբազանը դիմելով ներկաներին, մաղթեց, որ Տիրոջ Հարության լույսը մշտապես հովանի լինի մեր ազգի աշխարհասփյուռ զավակներին և մեր հայրենիքին, որպեսզի Հարության շնչով ընթանանք հավիտենության ճանապարհով։

«Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսով մենք մեր աղոթքն ենք վերառաքում Հարուցյալ Փրկչին, որպեսզի մեզ բոլորիս տա հավատք և զորություն և կարողանանք այս երկրի վրա կերտել այն դրախտը, որը կդառնա յուրաքանչյուրիս հավիտենական կյանքի ճանապարհը», – նշեց Նաթան արքեպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության Տնօրհնեք:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Փաշինյանի վախերն արդեն չափ ու սահման չունեն․անցել է կտրուկ քայլերի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ Ավիահարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադի օդանավակայանին Վախերի մեջ եք, ՔՊ-ականնե՛ր․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (video) Նիկոլի՞ց եք վարակվել․․․ ինչից խոսում եք, վերջում ուտելուց եք խոսում․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ներսից են քանդելու․ «Շիշ բռնողը» ձեզ վկա․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակը ծանր է Դավիթը երեկվանից ավելի թույլ է․ Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնում (video) Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ Սամվել Կարապետյանի անունը ձեզ կխանգարի․ Արման Ղազարյան (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Ընտրություններին երկու ամիս է մնացել․ էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյան (video) Նոր օրենսդրական փոփոխությունների քննարկում աշխատողների համար Տիկին Վարդանյանը ջերմոցներից էր խոսում, ինչ ունեիք-չունեիք իրան ասեցիք. Սիմոնյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ ասուլիս․ Սամվել Կարապետյանի դեմ ԱԺ օրենքի նախագիծ են բերել (video) Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը ... Գևորգ Դանիելյան Դավիթ Մինասյանի կալանավորման դեմ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը Նավթի գներն աճել են Զզվելի, փնթի․․․ Արթուր Խաչատրյանի կոշտ քննադատությունը (video) Ավետումը մեզ սովորեցնում է, որ Աստված ներխուժում է ոչ թե աղմուկով, այլ լռությամբ․ Տեր Հեթում ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ավելի քան 155 նավ վնասելու կամ ոչնչացնելու մասին Լրջությունն ուր, դուք ուր, պարոն Հակոբյան․ Հայկ Մամիջանյան (video) «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը Տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am