21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։

Դեպքիւ վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վահե Իսրայելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բա-նի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am