Տեղումնառատ եղանակ է սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը, ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ. հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ»-ի կենտրոնից՝ նշելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 5-6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։Երևանում ապրիլի 4-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։
