Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրում բանաստեղծություն է գրել՝ Ճրագալույցի նախօրեին.

«Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ

Ինձ այցի եկավ:

Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`

Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,

Իր անմեկնելի, անեզր սիրով:

Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…

Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,

Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որ

Վերադառնա իր Արեգակին:

Շշնջում է ինձ, թե շառավիղն է Լույս Գերեզմանիդ,

Որ այսպես հուշիկ այցի է գալիս յուրաքանչյուրին,

Քո լույս Հարության համբույրի սիրով,

Զնգուն ծիծաղով առավել կյանքի:

Խուցս դարձրած մի նոր Էմմավուս.

Ինձ ճանապարհորդ հրաշք հանդիպման,

Պատմում էր անհագ սիրո հեղեղով,

Առավել ներկա, քան նույնիսկ ներկան,

Անցքերի մասին անցյալ չդարձած,

Սրտիս քարայրում քնքուշ պեղելով,

Մի անկյուն գողտրիկ կյանքի խորհրդի

Լույս Գերեզմանիդ:

Արցունքի նման կաթկթող լույսով,

Իմ լույս շողիկը

Խաչիդ ճամփան է փռում իմ առջև…

Հառնում է կրկին հայացքդ թախծոտ,

Հանդարտ ու վսեմ,

Տարածուն` դեպի հորիզոնները հավիտյանների:

Ժպիտ կա դեմքիդ` լուսավոր ծորուն,

Թևերդ բացված լայն ու ընդարձակ`

Հրավիրելով Սիրո Հանդեսի:

Ինչպես ասել է մի մեծ իմաստուն`

Քո իսկ խոսքերից հյութեղեն քամված.

-Ով մահ է փնտրում, նա է կյանք գտնում…

Փշե պսակիդ արյան շիթերի

Ամեն կաթիլը մի պատմություն է

Խտացած կարմիր,

Դժնի մատնության, ուրացման, ստի,

«Սիրո համբույրի» դավաճանական,

Կաշառված հոգու, ծախված երազի,

Շարունակ խորհուրդ երեսնարծաթյա

Առք ու վաճառքի` վաճառված կյանքի:

Լքված, միայնակ ներում ես հայցում

Ամենքի համար,

Առանց բաժանման, առանց խտրանքի…

Նույնիսկ այդ պահին, երբ հառաչեցիր.

«Արդ կատարեալ է»,

Երբ քացախային դառնահամ լեղին,

Հոգով ըմպեցիր մինչև ցմրուր,

Գամերիդ ցավից առավել ծաղկեց

Սերդ Սիրողիդ…

Ախորժելի է, պատիվ է Քեզ հետ,

Քեզ համար լինել խաչիդ խաչակից,

Տառապանք կրել, զրկանք ու կապանք,

Քան թե

Քո փառքին և արքայության լինել փառակից:

Ձեռքիցս բռնած լույսիկն իմ շողիկ,

Ինձ այցի բերեց Լույս Գերեզմանիդ…

Գերեզման, որից կյանք է ճառագում.

Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ,

Բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ,

Մերժած թե’ մահը, թե’ մեռելություն:

Յուղաբեր կանանց նման երկյուղած,

Ուզում եմ լսել ձայնը, թե «Յարեա՜ւ»,

Ուզում եմ ապրել կյանքը, որ «Յարեա՜ւ»:

Խուցս վերածած նոր Էմմավուսի,

Հրաժեշտ տվեց իմ լույս շողիկը`

Քաղցր համբույրը դաջելով սրտիս…

-Ա՜յ լույսիկ, լուսնիկ, քաղց լույս շողիկ

Հարազատ դարձած,

Ընկեր բարեկամ, հուրհրան կյանքի,

Արփի անվախճան ու անդավաճան:

Իմ համբույրն էլ տուր ողջ տիեզերքին,

Լույսդ ու ձայնդ հասնի ամենքին,

Երկնքին, երկրին, մեծին ու փոքրին:

Այն ուրախությամբ, որ տվել ես ինձ

Աշխարհս Հայոց լեզվի խնդությամբ,

Սիրո բերկրանքով, հույսի ցնծությամբ,

Հավատքիդ կանչով, ձայնով հաշտության,

Վախի, կեղծիքի, ստի ու մահվան

Անարգ պարտությամբ

Ամենուր խայտա կյանքը Հարության

Լույսի Հաղթության»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

04.04.2026

Ճրագալոյց Սբ Յարութեան

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը Զսպվածության կոչ եմ անում՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am