Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները

Razm.info մասնագիտացված կայքը Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 2017 թվականն վերաբերող 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն:

Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 1 3 –
Փետրվար 9 1 –
Մարտ 3 2 –
Ապրիլ 1 4 1
Մայիս 1 3 –
Հունիս 3 2 1
Հուլիս 1 3 –
Օգոստոս 0 5 –
Սեպտեմբեր 0 5 –
Հոկտեմբեր 1 3 –
Նոյեմբեր 0 2 –
Դեկտեմբեր 1 2 –
Ընդհանուր 21 35 2
Շեշտենք, որ 58 թիվը վերաբերում է միայն մեզ հայտնի կորուստներին և, մեր կարծիքով, չի ներկայացնում կորուստների իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները: Օրինակ՝ արձանագրված 58 կորուստներից Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են ընդամենը 17 դեպքի մասին, որոշ դեպքերում միայն դրանց մասին սոցցանցերում և ընդդիմադիր լրատվակայքերում տեղեկությունները ակտիվ տարածվելուց հետո: Մեծ հավանականությամբ 2017-ի թաքցրած կորուստների մասին հայտնի կդառնա տարիներ անց, ինչպես արդեն եղել է 2013-16 թվականներին (տես ստորև):
Տարի Մարտ. Ոչ մարտ. Անհայտ Ընդհանուր
2013 12 71 – 83
2014 36 62 2 100
2015 45 44 3 92
2016 118 38 2 158
2017 21 35 2 58
2013. 2017-ի հունվարին հայտնի դարձավ 2013-ին մահացած ևս մեկ Ադրբեջանցի զինծառայողի մասին: 2014. 2014-ի կորուստները ամփոփելիս մենք գրանցել էինք Էշրաֆզադե Նիջաթ Վագիֆ օղլուի մահվան փաստը, բայց չէինք ներառել ցուցակում, քանի որ վստահ չէինք, որ նա սպանվելու պահին զինվորական էր: Միայն 2017-ին՝ լրացուցիչ տվյալներ ստանալուց հետո, կարող ենք հաստատել, որ նա զինծառայող էր: 2015. 2017-ին հայտնի դարձավ 2015-ին մահացած ևս 2 զինծառայողի մասին, ընդ որում նրանցից մեկը փոխգնդապետ էր: 2016. 2017-ին հայտնի դարձավ 2016-ին մահացած ևս 4 զինծառայողի մասին, այդ թվում նաև ապրիլյան մարտերին սպանված հատուկջոկատայինի: Եվս մեկ կորուստ, որի մասին բականաչափ տվյալներ չունեինք և չէինք ներառել 2016-ի կորուստների մեջ, լրացուցիչ ուսումնասիրությունից հետո ավելացվեց հաշվարկների մեջ: Այսպիսով՝ 2016-ի կորուստների ընդհանուր թիվը ավելացավ 5-ով (1, 2, 3,): Բացի ցուցակագրված կորուստներից, մենք տեղյակ ենք նաև տարբեր տարիների այլ միջադեպերի մասին, որոնք, սակայն, ունենեն լրացուցիչ ճշտման և վերահաստատման կարիք: Ադրբեջանի զինված ուժերի 2017 թ. կորուստները ամփոփել է նաև Գերմանիայից գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը: Այն հայտնել է Ադրբեջանի ԶՈւ 59 կորստի մասին: Հարկ է նշել, որ կորուստների անվանացանկը չի հրապարակվել. ըստ այդմ՝ կա հավանականություն, որ ընդհանուր թվացող 58 անունները չեն համընկնում, և հայտնի կորուստների թիվը 59-ից էլ ավել է: Այնուամենայնիվ, այլ տվյալների («Խազարը» հայտնել է, թե որ ուժային կառույցից քանի կորուստ կա) համադրությունից կարող ենք ենթադրել, որ մեր ցուցակում բացակայում է «Խազարի» նշած 2 կորուստ՝ Ադրբեջանի ԱԻՆ-ից և ՊՍԾ-ից: Նշենք, որ մեզ հայտնի է 2017-ի նոյեմբերին մահացած Ադրբեջանի ԱԻՆ ծառայողի մասին, ով թեև մի քանի լուսանկարում ռազմական համազգեստով է, բայց նրանց մեր հաշվարկներում չենք ներառել, քանի որ հիմքեր ունենք ենթադրելու, որ մահացածը հրշեջ էր: Ամեն դեպքում չենք կարող պնդել, որ «Խազարի» հաշվարկներում ԱԻՆ-ից «ավել» այդ կորուստը հենց մեր իմացածն է: Ավելացնենք, որ բացի Razm.info հաշված 58 կորստից 2017-ին մեզ հայտնի է դարձել նաև 3անձանց մահվան մասին, որոնք հավանաբար Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար ապացույցների պակասի պատճառով նրանց ևս չենք ներառել մեր հաշվարկներում: Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am