Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը գրել է.
«Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ, մենք էլ մեր երեխաներին ենք այդպես մեծացնում: Ազգային ու ընտանեկան ավանդութներ կան, որ մեզ հայ են պահում, միավորում, դա մեր առանձնահատկությունն է ու ուժը…
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Շնորհավոր Սբ. Զատիկ»,– գրել է նա։
