«Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա
Ապրիլի 4-ի՝ շաբաթ օրը, առավոտյան Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա հարվածը «իրականում ուղղված էր կայանի պաշտպանական պարագծին», հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։ Նա նշել է, որ կայանի մոտ տեղի ունեցող իրադարձությունները «զարգանում են անցանկալի կանխատեսման համաձայն»։ Լիխաչևը պարզաբանել է, որ այսօր զոհված ԱԷԿ-ի աշխատակիցը Իրանի քաղաքացի է եղել։
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ ռուս մասնագետների տարհանման հիմնական ալիքը սկսվել է այսօր առավոտյան, տարհանվել է 198 մարդ։ Աշխատակիցները տարհանվում են ավտոբուսներով։ Լիխաչևի խոսքով՝ նրանք 2,5-3 օրվա ընթացքում կանցնեն գրեթե ամբողջ Իրանով, որին կհաջորդի մեկնումը Երևանի օդանավակայանից։
Նա հավելել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմինները տեղեկացվել են «Բուշեր»-ից ռուս մասնագետների տարհանման մասին։
