Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան
Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահը փաստել է, որ այս պահին «Հայաստան» դաշինքի վարկանիշը իրենցից ավելի բարձր է։ Ըստ նրա՝ հենց սա է եղել պատճառներից մեկը, որ ՀՀԿ-ն այլ մոտեցում է որդեգրել ընտրություններին մասնակցության հարցում։
««Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքից բարձր լիներ, մենք պարտավոր էինք մասնակցել ընտրություններին»,- նշել է Սերժ Սարգսյանը։
«Կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»,- անդրադառնալով միավորող ուժին՝ ասել է Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ իր ճեպազրույցի ընթացքում, ՀՀ երրորդ նախագահը ասել էր, որ ինքը շատ-շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի ընտրությունները, քանի որ դա բոլորի օգուտն է։
