Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ
Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական գործոնները պետք է վերացվեն։ Անվտանգությունը պետք է կառուցվի առանց ԱՄՆ-ի և Իսրայելի»,- ասել է Ղալիբաֆը։
