Արամ Սարգսյանի «մուրազը» կմնա փորում. «Հրապարակ»

«Հրապարակ» -ը գրում է․

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներից վերջին շրջանում հետեւողականորեն լուրեր են տարածվում, թե իբր հիմքեր կան, եւ ԿԸՀ-ն հնարավոր է չգրանցի Սամվել Կարապետյանի դաշինքը։ Պահանջողներից մեկն էլ Արամ Սարգսյանն է, որն իր հարցազրույցներում պարբերաբար կրկնում է․ «Այնպես, ինչպես Մոլդովայում… Ես իրավաբան չեմ, բայց իրավաբաններն ինձ մի քանի կետ են ցույց տվել, թե ինչ հիմքով։ Հիմնականը դրսից ուղղորդվելու ու ֆինանսավորվելու հանգամանքն է»։

Ոմանք նման պնդման հիմքում դնում են Սամվել Կարապետյանի երկքաղաքացի լինելը։ Սահմանադրության 148-րդ հոդվածը պահանջում է, որ պատգամավորի, նաեւ՝ վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել բացառապես մեկ երկրի` Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձը, որը վերջին 4 տարում ապրել է Հայաստանում։ Ոմանք միամտորեն կարծում են, որ Սամվել Կարապետյանն է առաջնորդելու ցուցակը, եւ ԿԸՀ-ն այդ հիմքով մերժելու է թեկնածուի, ապա նաեւ կուսակցության գրանցումը։ Ոմանք էլ բոլորովին այլ վարկածներ են առաջ մղում, թե ինչպես է մերժվել ՔՊ-ի գլխավոր մրցակցի գրանցումը։ ՀՀ Ընտրական օրենսգրքի մի քանի բաժին սահմանում է թեկնածուների առաջադրման, սահմանափակումների, կուսակցության կամ դաշինքների ընտրական ցուցակը գրանցելու, գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու հարցերը: Դրանք կարգավորվում են Ընտրական օրենսգրքի 81-87-րդ գլուխներով։

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը գրեթե բացառում է, որ ԿԸՀ-ն հիմքեր գտնի որեւէ կուսակցության, դաշինքի չգրանցելու կամ գրանցումը մերժելու, ինչպես նաեւ՝ անվավեր ճանաչելու համար․ «Ընտրական օրենսգիրքը երեք տեսակի կարգավորում է նախատեսում՝ գրանցման-չգրանցման հետ կապված։ Մի տարբերակը գրանցումն է, ապա՝ մերժումը, բայց այստեղ իրենք բռնվելու տեղ գրեթե չունեն, որովհետեւ ներկայացված են ֆորմալ պահանջներ, որոնք պետք է առկա չլինեն ընտրացուցակում եւ ԿԸՀ-ին հիմք տան չգրանցելու համար։ Եթե իրենք որոշում են ընդունում կուսակցությունը կամ դաշինքը չգրանցել այն հիմքով, որ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել կամ թերի են, կամ` կեղծված, կամ էլ՝ 83-րդ հոդվածին չեն համապատասխանում, այսինքն՝ ցուցակում գրել են մարդկանց, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն, մշտական բնակություն չունեն, դատավոր են, քննիչ, ԱԱԾ աշխատակից եւ այլն․․․ Բայց կոնկրետ հիմքերն այնպես են շարադրված, որ ես բացառում եմ, թե կարող են չգրանցել կամ մերժել: Նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն էլ 2/3-ով պետք է այդ որոշումն ընդունի։ Ինչպես նաեւ՝ Ընտրական օրենսգիրքն էլ հստակ ասում է, որ երբ թերի են փաստաթղթերը ներկայացված, պետք է մատնանշվեն թերությունները, եւ ժամանակ տան, որ թերությունները շտկվեն, ուստի հենց այս նկատառումով եմ ասում, որ գրեթե բացառում եմ, որ կարող են չգրանցել կամ մերժել»։

ԿԸՀ-ն, ըստ օրենքի, կարող է նաեւ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչել անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։ «Եթե, օրինակ, ԸՕ-ն ասում է, որ ցուցակի առաջին 30 համարը պետք է համագումարով հաստատվեն, հետո պարզվում է, որ համագումար չեն արել կամ ինչ-որ բան համագումարին այնպես չեն արել, ինչպես նախատեսված է, ապա ԿԸՀ-ն այս դեպքում եւս 2/3-ով պետք է որոշում կայացնի։ Բայց այս դեպքում էլ ես չեմ տեսնում, որ բռնվելու տեղ կա»,- նկատում է Վարդան Պողոսյանը։
ԸՕ 88-րդ հոդվածն էլ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն է վերաբերում, բայց մեր զրուցակցի խոսքով, այս հոդվածով էլ քիչ հավանական է, որ կկարողանան ուժը կորցրած ճանաչել։ Հիմքերը չորսն են․ եթե կուսակցությունն ինքնաբացարկ է հայտնել, լուծարվել է, կամ նրա գործունեությունն արգելվել կամ կասեցվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ՝ «կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից»: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միայն վերջին կետով է հնարավոր ինչ-որ քայլեր իրականացնել։ ««Ուժեղ Հայաստանի» պարագայում, եթե երկու նոր կուսակցություններին համոզեն դուրս գալ պայքարից, նոր հնարավոր է, բայց չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն նման քայլի կգնա»,- ասում է Վ. Պողոսյանը։

«Մնում են միայն այն դեպքերը, երբ դրանց լուծումը տրված է վարչական դատարանին` վարչական ակտի հիման վրա կարող են ընդդիմադիր ուժին դուրս թողնել պայքարից։ Ընթացակարգը հետեւյալն է․ սկզբում ԿԸՀ-ն քննարկում է եւ եթե գտնում է, որ երեք հիմքերից որեւէ մեկն առկա է, այդ ժամանակ որոշում է կայացնում առկա լինելու մասին եւ դիմում է դատարան, հիմքերից մեկը նախընտրական հիմնադրամ չբացելն է, մյուսը՝ նախընտրական հիմնադրամների միջոցների օգտագործման կարգի խախտումը, երրորդը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը»։

Պողոսյանը կարծում է, որ եթե առաջին երկուսի դեպքում գրեթե ռիսկեր չկան, ապա երրորդի մասով հնարավոր է կամայական մոտեցում ցուցաբերել։ Խոսքն ԸՕ 19-րդ հոդվածի 8-րդ կետին է վերաբերում, որը սահմանում է․ «Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետեւանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»:

Վարդան Պողոսյանը, այդուհանդերձ, հույս ունի, որ վարչական դատարանը խոհեմություն կցուցաբերի եւ նման ապօրինության չի գնա․ «Հատկապես որ մինչ օրս վարչական դատարանները եղածներից ամենանորմալն են եղել՝ որոշ բացառություններով, եւ հույս ունեմ, որ վարչական դատավորները չեն գնա այդ քայլին»։

 

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Ես ձեզ ասեմ՝ ինու է Նիկոլը սկսել մտնել մարդկանց տներ․․․ մեկ է՝ վռնդվելու ես․ Աննա Մկրտչյան (video) Վախկոտ պոպուլի՛ստ, ուզում էիր՝ քեզ դավաճան չասեն, բայց․․․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը հուսահատված վերջին ճիգերն է գործադրում. երկու բան է մնացել․ երիտասարդ (video) Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազ իմ երկիր հայրենին»՝ ՀՀԿ համագումարի բացման ժամանակ (video) Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը․ կան տուժածներ Միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավոր Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․Շամշյանը մանրամասնում է (video) Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը․ Սուրենյանց Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան «Սարգսյան Գարի՛կ, դու գնա, կոկորդիլոսներով զբաղվի»․ ՀՀԿ-ական երիտասարդ (video) Ա՛յ հաստավիզ, դու ո՞վ ես՝ երեխուն ասես՝ որտեղ կանգնի. Դավիթը Փաշինյանի դեմքին էլ չի նայել․ Մելիքյան (video) Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ Սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերը․ Յոլյան ՇՏԱՊ․ Ո՞ր ուժին է աջակցելու Սերժ Սարգսյանը (video) Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» #ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ համագումարն է․ ի՞նչ կհայտարարի 3-րդ նախագահը (video) Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» ՔՊ-ականը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ» Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները. «Հրապարակ» Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ» Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը, ազատե՛ք Դավիթին, նա հանցագործ չէ․ Սամվել դպիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am