«Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում այսօր` ապրիլի 3-ին, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ շարունակվեց Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը:

Նիստի ժամանակ հետազոտվեցին քննչական գործողությունների տեսաձայնագրությունները:

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը տեսաձայնագրություններից մեկում ասում է. «Ես կոնկրետ Վալոդյա Գրիգորյանին եմ ուզեցել սպանել, ասեմ, թե ինչի համար, որովհետև 2025 թվականին մահացավ Գրիգոր Օհանյանը: Նա իմ մոտիկ ընկերն էր, որին վիճաբանության ժամանակ սպանեցին: Էդ «կռուգի գլուխը» եղել ա Վալոդյա Գրիգորյանը: Ես կանգնած էի Վալոդյա Գրիգորյանի կիսակառույց տան մոտի թփերի հետևը: Դուրս եմ եկել, ֆռացել եմ դեպի իրենց և վազելու ընթացքում կրակել եմ: Սկզբում կրակել եմ ոտքերի հատվածին, որպեսզի Վալոդյա Գրիգորյանի հետ եղած անձինք փախնեն ինքը մնա մենակ, էն էլ չփախան: Կրակահերթ բացեցի: Հետո վազեցի դեպի դաշտավայր, բայց նորից հետ վազեցի, գնացի Վալոդյա Գրիգորյանի մոտ, կռացա, շունչը զգում էի, ծանր շնչում էր, բայց աչքերը փակ էին: Ուզում էի տեսնեի, թե ինչ վիճակում է»:

Տեսաձայնագրությունը դիտելուց հետո Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ շատ բաներ էլ կան, որոնք չեն նկարվել: Նա նշեց, որ, երբ հետազոտվեն ցուցմունքները, ինքը ավելի մանրամասն հայտարարություն կանի:

Հաջորդիվ հետազոտվեց տեսաձայնագրություն, որում Գևորգ Հարությունյանը ցույց է տալիս, այն վայրը, որտեղ կրակել է սովորել: Տեսագրությունը դիտելուց հետո նա հայտարարեց, որ դա մտացածին վայր է եղել :

«Սա իրանից ներկայացնում ա հորիված տեղ, իբր ես ըտեղ եմ պարապել, սովորել կրակել: Ինչի՞ համար եմ էդ արել. ես ո’չ ծառայել եմ, ո’չ զենքի եմ տիրապետում: Պտի խաբեի, մի բան ասեի»,-հայտարարեց մեղադրյալ Գևորգ Հարությունյանը:

Հաջորդիվ ուսումնասիրվեցին դիերի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Վերցված արյան նմուշներում չի եղել էթիլ սպիրտ և թմրանյութեր:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր Արծրուն Գալստյանը։

Հիշեցնենք նաև, որ Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Գևորգ Հարությունյանը մեղադրվում է սպանության, իսկ Նարեկ Օհանյանը սպանությանը օժանդակելու մեջ:

Նշենք, որ 2025 թվականի փետրվարին Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկ 29-ամյա Գրիգոր Օհանյանը մահացել էր, իսկ ընկերը վիրավորվել էր։ Նշենք, որ Գրիգոր Օհանյանը, Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ, Նարեկ Օհանյանի եղբայրն է:

Հասմիկ Սարգսյան

24news.am

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Դրանք Եռաբլուր ոտք դնելու բարոյական իրավունք չունեն, 49% հավաքածը չպետք է խոսի Արցախի հարցից (video) Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ «Թուրքերը գործի են անցել․ ռուսական ռազմաբազան դուրս եկավ, 2 ժամում կմտնեն Երևան»․ Նարե Սոսե (video) Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան «Так не получится»: Путин поставил Пашиняна перед выбором - ЕС или ЕАЭС (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել (video) Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բոլոր քայլերը հաշվարկում ենք․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. Բաղունց Երևանում 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության մեջ կա և ունենալու է իր արժանի տեղը․ Տիգրան Դումիկյան Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․հայտարարություն «Мы уйдем хоть завтра»: Путин поставил Пашиняна перед выбором (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․․․ Գագիկ Խաչատրյանին էդ ի՞նչ էիք անում․ Գառնիկ Դանիելյան (video) ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Հիմա Արցախ վերադառնալու համար հստակ պայմաններ են պետք․․․ (video) Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտին ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Բաղունցը չհերքեց` ճնշումներ կան․ ինչու՞ Արցախի ԱԺ նախագահ չեն ընտրում (video) Տեսա՞ք՝ Պուտինի հետ հանդիպմանն ինչ եղավ․ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է սարսափելի պատմության մեջ (video) Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am