Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան

Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը տեղյակ չէ, որ իր որդուն Քննչական կոմիտեում ազատել են աշխատանքից դպրոցականներ Դավիթ և Միքայել Մինասյանի գործի շրջանակներում։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

«Էս ձեր պետությունն ու Նիկոլը ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ, ինքն առանձին իրա կյանքով ա ապրում, ես իմ: Ինքը պետական աշխատող ա, ես իմ սպորտսմենի կյանքով: Ես ձեզնից եմ իմանում, որ ազատել են, կփորձեմ խոսել հետը իմանալ` ազատե՞լ են, թե չէ», – նշել է նա ու հավելել, որ տեսել է, թե «գրում եմ Իսրայել Հակոբկոխյանի որդին, սենց-նենց…»։

Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը. «Հրապարակ» | Armlur – Լուրեր Հայաստանից

«Կարո՞ղ ա ես եմ քննում, ես եմ քննիչը: Իմ տղեն մենակ իմ խորհրդով գնացել ընդունվել ա ակադեմիա, թե չէ մնացածը ես իրա ոչ մի գործից տեղյակ չեմ: Ինքն առանձին տանն ա ապրում», – ասել է հայտնի մարզիկը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների գործով քննիչը հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է, որը նաև ներկա էր նրանց տանը տեղի ունեցած մի քանի խուզարկությանը։

Հիշեցնենք, որ անցյալ կիրակի Սուրբ Աննայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով քրեական ոստիկանները ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի անմիջական ղեկավարությամբ հենց Ծաղկազարդի օրհնության կարգի ժամանակ բիրտ ուժ կիրառելով ձերբակալեցին 18-ամյա Դավիթ և Միքայել Մինասյաններին, որոնք դեռ դպրոցական են՝ սովորում են 12-րդ դասարանում։ Ավելի ուշ մի եղբայրը՝ Միքայելը, գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ Դավիթին դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց երկու ամսով։ Բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող Դավիթին սկզբից տարան «Արմավիր» ՔԿՀ, հետո՝ «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի կարողանա ավարտական քննություններ հանձնել։ Այնտեղ արդեն նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, որից հետո ստիպված տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղի վերակենդանացման բաժանմունքում էլ պատանին գտնվում է։

Մերի Մանուկյան

դիտվել է 1073 անգամ
Լրահոս
Չե՛մ վախենում և աջակցելու եմ Գագիկ Ծառուկյանին․ հայտնի բլոգերը՝ դատարանում (video) Պուտինը խաղաքարտերը վերցրել է Փաշինյանի ձեռքից․ 102-րդ ռազմաբազայի թեման շանտաժ են արել․ Արման Աբովյան (video) Վեճ Փաշինյանի և լրագրողի միջև.«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ, հաց, պանիր» (video) Հերի՛ք է Նիկոլ Փաշինյան․․․ Լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, անգամ չենք թողնելու՝ քեզ կիսամեռ տանեն»․ Նարինե Դիլբարյան (video) Լսե՛ք՝ ինչ եմ անելու․ Գագիկ Խաչատրյանի մասին հարցից Փաշինյանը պոռթկաց (video) Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Նարեկ Նալբանդյանը դաժան պատժվելու է» (video) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը «ՇՏԱՊ․ Փաշինյանը խոսեց 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին» (video) Գագիկ Խաչատրյանի տղաները պետք է խոսեն․․․ ի՞նչ է եղել Նիկոլի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեների անվանումները Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում 2-3 բալ ուժգնությամբ Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածո՞ւն է․ ինչ պլաններ ունի Փաշինյանը Առուշի հետ (video) Ռուսական բազան հեռացվու՞մ է․․․ նոր մանրամասներ (video) Երեկվա ողբերգական վթարի հետևանքով 11 տուժածներից 8-ը դուրս են գրվել հիվանդանոցից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք Գագիկ Խաչատրյանը փո՞ղ է տվել Նիկոլին․․․ (video) Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի Ինչ է իրականում թաքցնում Նիկոլը․․․ (video) Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Եղանակն՝ առաջիկա օրերին Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am