Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պարզաբանում-հերքումը Հրապարակ օրաթերթի «Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ․

«Ապրիլի 3-ին Հրապարակ օրաթերթը տպագրել է «Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում:

«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք արձանագրվել են վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից:

Ստորև ներկայացնում ենք իրականցված տեսչական և իրավական գործընթացների ողջ համայնապատկերը, անաչառ դիտորդի մոտ հնարավոր կասկածները և թյուրըմբռնումները վերացնելու նպատակով:

Այսպես՝

ՀՀ կրթության տեսչական մարմնի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 25-ի N5-L որոշմամբ հաստատված ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող թվով 10 ՊՈԱԿ-ներ՝ «Արաքսի միջնակարգ դպրոց», «Արևաշատի միջնակարգ դպրոց», «Դաշտի միջնակարգ դպրոց», «Հայթաղի Հ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց», «Նորակերտի միջնակարգ դպրոց», «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց», «Ջրարբիի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց», «Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան N11 հիմնական դպրոց» և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ (պաշտոնական կայքէջ՝ https://www.eib.am/hy/applications , «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ» բաժին)։

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրության համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 24-ի N35-Ա հրամանի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է տեսչական ստուգում՝ դպրոցի կողմից կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նույն գրությամբ ներկայացվել է ՀՀ տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտը՝ ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 20-ի NԴ-23-Ա կարգադրագիրը, որի համաձայն խախտումների վերացման ուղղությամբ դպրոցի տնօրենին տրվել են հանձնարարականներ:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի N01/11.1/02231-2026 և N01/11.1/02211-2026 գրություններով, ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտով արձանագրված խախտումները գնահատելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով, «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարվել է նույն ակտի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի վերաբերյալ եռօրյա ժամկետում ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան գրավոր բացատրություն:

Ակտի առանձնացված կետերի խախտումները վերաբերելի են ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համալրման կարգի խախտումների, համապատասխան մրցույթներ չհայտարարելու, դպրոցի որոշ աշակերտների հեռավար ուսուցումը սահմանված կարգով չիրականացնելու, ինչպես նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրության և ընդգրկվածությունը մանկավարժական խորհրդում չարձանագրելու փաստերին։

«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված համապատասխան բացատրությամբ չի ընդունվել Ակտով արձանագրված խախտումները։

Նշվածի հիմքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, նաև հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի NN 01/11.1/02231-2026 և 01/11.1/02211-2026 գրությունները և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի մարտի 27-ի թիվ-թիվ 236 և 237 գրություններով ներկայացված բացատրությունները, Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշմամբ նա ազատվել է «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից և լուծվել է նրա հետ 2021 թվականի հուլիսի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշումը հրապարակված է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://armavir.mtad.am/decisions/ «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» ենթաբաժնում»։

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Դրանք Եռաբլուր ոտք դնելու բարոյական իրավունք չունեն, 49% հավաքածը չպետք է խոսի Արցախի հարցից (video) Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ «Թուրքերը գործի են անցել․ ռուսական ռազմաբազան դուրս եկավ, 2 ժամում կմտնեն Երևան»․ Նարե Սոսե (video) Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան «Так не получится»: Путин поставил Пашиняна перед выбором - ЕС или ЕАЭС (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել (video) Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բոլոր քայլերը հաշվարկում ենք․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. Բաղունց Երևանում 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության մեջ կա և ունենալու է իր արժանի տեղը․ Տիգրան Դումիկյան Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․հայտարարություն «Мы уйдем хоть завтра»: Путин поставил Пашиняна перед выбором (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․․․ Գագիկ Խաչատրյանին էդ ի՞նչ էիք անում․ Գառնիկ Դանիելյան (video) ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Հիմա Արցախ վերադառնալու համար հստակ պայմաններ են պետք․․․ (video) Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտին ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Բաղունցը չհերքեց` ճնշումներ կան․ ինչու՞ Արցախի ԱԺ նախագահ չեն ընտրում (video) Տեսա՞ք՝ Պուտինի հետ հանդիպմանն ինչ եղավ․ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է սարսափելի պատմության մեջ (video) Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am