Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Առավոտյան մամուլն ընթերցելիս՝ կարդացի, որ Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենը։

Հատկանշական է այն, որ դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ որպես երախտագիտության նշան, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։

Ըստ էության՝ տեղի ունեցածը Փաշինյանի և նրա թուրքահպատակ թիմի հերթական հակահայկական պոռթկումներից մեկն է, որով նրանք մարդկանց մոտ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ Արցախի և ընդհանրապես Հայոց պատմության ու հաղթանակների հետ կապված։ Փաշինյանն ամեն ինչ անում է, ասեմ ավելին, ավելի ցցուն ու կոշտ է անելու (եթե Աստված մի արասցե վերատադրվի)՝ մարդկանց միջից հայրենասիրության ու հայկականության ամեն տարր արմատախիլ անելու նպատակով։

Ի դեպ՝ ես լուրջ մտավախություններ ունեմ, որ սրանց հաղթանակի դեպքում, լայնածավալ նոր գրոհ է սկսվելու։ Լրիվ իրատեսական շարքից է, որ հենց սկզբից կփակվի Ցեղասպանության ինստիտուտը (մենք պահանջատեր չեն լինելու), Պատմության ինստիտուտի ու Գիտությունների ակադեմիայի մի շարք հայագիտական ու հայոց պատմության առանձին դրվագներն ուսումնասիրող բաժիններ (Ղարաբաղյան շարժամ էջը փակված է), որոնք տարիներ շարունակ առանցքային դեր ու նշանակություն են ունեցել հայապահպանության ու հայեցի դաստիարակության գործում։ Թերևս այս հարցերն արդեն իսկ դրված են Փաշինյանի աշխատանքային սեղանին, ու նա դա ամեն ինչ անելու է մեկ շնչով ի կատար ածելու համար։

Կդադարենք տոնել (չնայած արդեն իսկ մարման է գնում) Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսամարտերի մայիս 28-ի միջոցառումները, դե իսկ Մեծ Հայրենականը կներկայացնեն, որպես «կայսրության քաղաքականության սպասարկման» մի դրվագ՝ հաշվի չառնլով այդ պատերազմում հայ ազգի ունեցած անուրանալի ավանդը։

Հաջորդիվ՝ «Հայոց պատմության» դասագրքերից կհանվեն (մասամբ արդեն հանված են)՝ ֆիդայական շարժման, ազգային ազատագրական պայքարի, կուսակցությունների պատմության, նրանց ունեցած ավանդի մասին թեմաները, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, 1922-1991 թվականները կնկարագրվեն՝ «գերության 70-ամյակ», դե իսկ 1991-2018 թվականները՝ «թալանի ու կոռուպցիայի էպոխա»։ Խորենացին ու Րաֆֆին ու Շիրազն ու Չարենցը անհասանելի կլինեն «Արարատի լուսապսակ գագաթի նման»։ Եվ ամեն ինչի սկզբնակետ կհայտարարվի չարաբաստիկ 2018-ը։

Ահա այն ամենն՝ ինչը պետք է իմանալ փաշինյանական առաջիկա «ազգային» օրակարգերի մասին»:

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Դրանք Եռաբլուր ոտք դնելու բարոյական իրավունք չունեն, 49% հավաքածը չպետք է խոսի Արցախի հարցից (video) Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ «Թուրքերը գործի են անցել․ ռուսական ռազմաբազան դուրս եկավ, 2 ժամում կմտնեն Երևան»․ Նարե Սոսե (video) Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան «Так не получится»: Путин поставил Пашиняна перед выбором - ЕС или ЕАЭС (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել (video) Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բոլոր քայլերը հաշվարկում ենք․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. Բաղունց Երևանում 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության մեջ կա և ունենալու է իր արժանի տեղը․ Տիգրան Դումիկյան Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․հայտարարություն «Мы уйдем хоть завтра»: Путин поставил Пашиняна перед выбором (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․․․ Գագիկ Խաչատրյանին էդ ի՞նչ էիք անում․ Գառնիկ Դանիելյան (video) ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Հիմա Արցախ վերադառնալու համար հստակ պայմաններ են պետք․․․ (video) Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտին ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Բաղունցը չհերքեց` ճնշումներ կան․ ինչու՞ Արցախի ԱԺ նախագահ չեն ընտրում (video) Տեսա՞ք՝ Պուտինի հետ հանդիպմանն ինչ եղավ․ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է սարսափելի պատմության մեջ (video) Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am