Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է

Գրեթե երկու ժամա առաջ 18-ամյա Դավիթ Մինասյանին «շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ։ Տղային առավոտյան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել էր, ուստի նրան անմիջապես տեղափոխել էին Աբովյան ԲԿ, այնուհետև արդեն Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

Քիչ առաջ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանին բուժզննման ենթարկելուց հետո նրան հոսպիտալացրել են։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել քննիչի՝ 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ 18-ամյա Դավիթին, ով սովորում է 12-րդ դասարանում, տեղափոխել էին «Արմավիր» ՔԿՀ, սակայն դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ տղան գիտակցությունը կորցրել էր, տեղափոխել էին հիվանդանոց։

Հիշեցնենք, նաև, որ մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթը իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։

168.am

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am