Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին

Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու նշանակությունը կարծես ամբողջ խորությամբ չի հասկացվում: Փաշինյանն ինքը և իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Այս ասողները հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ քաղաքականությունից հեռու մարդիկ չեն հասկանում հակամարտությունների կարգավորման դիվանագիտության կարևորագույն սկզբունքները:

Ոչ միայն Պուտինը, այլ նաև ՌԴ նախկին նախագահ Ելցինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահներ Քլինթոնը, Բուշը և այլք, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և դրա մասին արել բազմաթիվ հայտարարություններ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քանի դեռ հակամարտության կողմերը (1994 թվականի միմչև1999-ը Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, իսկ 1999 թվականից` բանակցությունների ձևաչափից Լեռնային Ղարաբաղին դուրս դնելուց հետո` Հայաստանն ու Ադրբեջանը) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության չէին եկել, աշխարհը շարունակում էր համարել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ գոյություն ունի հակամարտություն, որը լուծված չէ, բայց պետք է լուծվի խաղաղ բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից բանակցությունների սեղանին դրվում էին խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնց իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը անորոշ ժամանակով պիտի առկախվեր, իսկ Արցախը պիտի ստանար դե ֆակտո անկախություն` հաստատված խաղաղության պայմաններում:

Այս հնարավորությունը վերջնականապես փակեց Նիկոլ Փաշինյանը` 2022 թվականին ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, որ փակել է ղարաբաղյան շարժումը և նա արել է դա հենց 2022 թվականի իր որոշումով:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումով` հակամարտությունը, որի հիմքում դրված էր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կաևգավիճակի շուրջ, ֆորմալ առումով ավարտվեց, որովհետև հակամարտության ճանաչված կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը եկան համաձայնության: Այդ պահից սկսած Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի տեսակետից դարձավ «ապօրինի անջատողական միավորում», որի ոչնչացման համար Ադրբեջանն ստացավ բոլոր իրավունքները: Ոչ ռուսները, որոնց խաղաղապահները, ի դեպ, չունեին անգամ կրակ բացելու մանդատ, ոչ որևէ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն այլևս իրավունք չունեին խոչընդոտելու Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությանը», ինչի մասին վկայեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցած ամուլ քննարկումները:

Ադրբեջանը չէր կարող բաց թողնել ստեղծված հնարավորությունը. եթե հապաղեր, Արցախի Հանրապետության շարունակական գոյությունը նորից կլեգիտիմացվեր որպես իրողություն գետնի վրա: Այո, Արցախից հայերի ցեղասպանական տեղահանումն իրականացրեց Ադրբեջանը, բայց նման քայլի անպատժելիությունը և որևէ միջազգային հետևանքի բացակայությունն ապահովեց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին: Իսկ թե ինչու նա այդպես վարվեց, դա մեկ այլ հրապարակման առարկա է»,-գրել է նա։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am