Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով դպրոցահասակ Դավիթ և Միքայել Մինասյանների դեմ իրականացվող ապօրինի հետապնդումներին։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի օրվա իշխանությունները հիվանդագին մոլուցքով, նպատակաուղղված և անթաքույց կերպով երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն, հոգևոր սպանդ և բարոյական հատակ։

Այն, ինչ այսօր արվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Վեհափառի և Եկեղեցու կողքին կանգնած յուրաքանչյուր հայ մարդու դեմ, պետական լծակներով զինված վախկոտների բացահայտ ահաբեկչություն է։

Միքայել և Դավիթ Մինասյան եղբայրների դեմ սանձազերծված հաշվեհարդարը այս պետական խուլիգանության ամենազզվելի դրսևորումներից է։ Երբ շինծու, եկեղեցական միջավայրում տեղի ունեցած միջադեպի անվան տակ թիրախավորվում են դպրոցահասակ երիտասարդներ, երբ նրանցից մեկը ցուցադրաբար գցվում է բանտ՝ ունենալով առողջական խնդիրներ, սա կեղտոտ վենդետա է և հասարակությանը սարսափեցնելու էժանագին փորձ՝ սնուցված հակաեկեղեցական կատաղի ատելությամբ։ Պետությունը որպես դահիճ օգտագործելը՝ հիվանդ երիտասարդների կյանքի հաշվին քաղաքական մեսիջներ հղելու և հավատացյալներին վախեցնելու համար, բարոյական այլասերման գագաթնակետն է։

Ով ձեռք է բարձրացնում Մայր Աթոռի վրա, ով պետական ապարատը ծառայեցնում է եկեղեցատյացությանը և ով խեղում է երիտասարդների ճակատագրերը՝ դա անելով հանուն օրվա իշխանության պահպանման, նա ուղիղ հարվածում է Հայաստանի պետականության ողնաշարին։ Սա սխալ չէ, սա գիտակցված ազգադավություն է։

Մենք խստագույնս պահանջում ենք անհապաղ և առանց պայմանների վերջ տալ Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ պետական մակարդակով հրահրվող ատելությանն ու ահաբեկումներին, դադարեցնել Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը, ապահովել արդարություն՝ անվերապահորեն հաշվի առնելով նրանց առողջական ծանր վիճակն ու մարդկային տարրական իրավունքները, դադարեցնել ազգը պառակտելու, երիտասարդների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին։

Ոչ մի ժամանակավոր իշխանություն իրավունք չունի իր աթոռը վեր դասել ազգի դարավոր սրբություններից ու քաղաքացու կյանքից։ Հայ ժողովուրդը չի հանդուրժելու, որ վախը դառնա կառավարման գործիք։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ամենայն կոշտությամբ պայքար է մղելու ցանկացած ոտնձգության դեմ, որն ուղղված է մեր հավատքի, մեր Եկեղեցու և մեր հայրենակիցների կյանքի ու արժանապատվության դեմ»։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video) Ռուսաստանի համբերությունը սպառվել է․ Փաշինյանի այցը Մոսկվա մի բան փաստեց․․․ Սուսլով (video) Իրավապաշտպանները 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքն անհամաչափ են համարում Սրբուհի Գալյա՛ն, Աննա Վարդապետյա՛ն, Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում․ Դավիթին կալանքից ազատեք (video) Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Եղբորս կորցրել եմ, քեռուս թոռանը կորցրել եմ, ընկերոջս կորցրել եմ․ Արցախցի (video) Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման աշխատանքներ կիրականացվեն 18-ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am