Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրադադար կնքել։
«Ես խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Մենք քննարկեցինք Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել և դիվանագիտական լուծում։
Ես ընդգծեցի հարևան երկրների վրա հարձակումները դադարեցնելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու անհրաժեշտությունը։
Տարաձայնություններից անկախ, կարևոր է պահպանել երկխոսությունը», - ասել է Ֆինլանդիայի նախագահը։
