Այդ օրը նա շտապ ինձ տանից բան պետք է բերեր. Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիսի կինը հղի է. armtimes.com

Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կինը՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանների մայրը՝ տիկին Նարինեն, սթրեսի մեջ է: Տիկին Նարինեն այս փուլում չի ցանկանում զրուցել լրագրողների հետ: «Ինքը հիմա շատ վատ վիճակում է». համենայնդեպս, այսպես մեզ փոխանցեց նրա հարսը՝ հունվարի 8-ի ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանի կինը՝ Ռաֆայելան: Հիշեցնենք, որ Նարինե Վարդանյանի երկու որդիներն էլ այժմ գտնվում են կալանքի տակ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են: Դեպքի հանգամանքների եւ մեղավոր լինելու-չլինելու վերաբերյալ հարցերին Վարդանյանների ընտանիքը դեռ չի ցանկանում պատասխանել: Այսօր մեզ հաջողվեց զրուցել այժմ կալանքի տակ գտնվող Սարգիս Վադանյանի կնոջ հետ: Ռաֆայելան մեր հարցերին ի պատասխան միայն ասաց, որ ողբերգական վթարի օրը՝ ամուսինն իր մոտ հիվանդանոցում է եղել: Ռաֆայելան հղի է, առաջնեկին են սպասում, եւ առողջական խնդիրների պատճառով «Էրեբունի» ԲԿ-ում բուժում է ստանալիս եղել. «Մենակ կարող եմ ասել, որ ես իրեն այդ օրը ուղարկել եմ տուն, տանից ինձ շտապ բան պետք է բերեր, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել: Պետք է դա բերեր ինձ մոտ եւ մենք իրար հետ մնայինք հիվանդանոցում: Չի հասցրել մտնել տուն, դեպքը եղել է»,- ասաց Ռաֆայելան: Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանն այդ օրը ընկերների հետ հավաքույթի է եղել եւ խմիչք օգտագործել, նրա կինը պատասխանեց. «Դա սուտ է, նման բան չկա, հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել»,- ասաց Սարգիս Վարդանյանի կինը: Սարգիս եւ Սերժ Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ: Կհաջողվի արդյո՞ք այս անգամ էլ ջրից չոր դուրս հանել թոռներին, դեռ հայտնի չէ: armtimes.com  

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am