Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին: Երեւան վերադառնալուն պես նա կառավարության նիստի ավարտին իջավ բրիֆինգի ու լրագրողների վրա պարպեց նախորդ օրերին կուտակած նյարդայնությունը...
Արդեն մոռացել է, որ նախընտրական փուլ է եւ բարեկիրթ երեւալու, ՀՀ ընտրողներից քվե աղերսելու փուլն է հիմա ու եթե մեր հասարակությունը մի քիչ արժանապատվություն ունի եւ ուզում է քաղաքակիրթ ղեկավար ունենալ իր պետության ղեկին` վարչապետի ոչ մի հիստերիկ թեկնածու ձայն չի ստանա:
Նաեւ մոռացել է, որ ամիսներ առաջ հայտարարել է, թե ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է ընդունել եւ հիմա իրենք առավել զուսպ են արձագանքելու քննադատությանը («չզարմանաք ու թուլության չվերագրեք մեր մեղմությունը»):
Մոռացել է նաեւ, որ ամեն անգամ նյարդային նոպայից հետո գալիս է նաեւ սթափության պահը եւ երբեմն ստիպված է լինում ներողություն խնդրել իր անզուսպ պահվածքի համար:
Վա բանկ գնացողի, սահմանային հոգեվիճակում գտնվողի նման բղավում է Անի Գեւորգյանի վրա` «լռեք ասացի», ու լրագրողի հետ «չանա-չանա» վեճի է բռնվում` մոռանալով, որ ոչ միայն Անին եւ մյուս լրագրողներն են դա տեսում-լսում, այլեւ ողջ հանրությունը, հարեւան երկրների հանրությունները, միջազգային հանրությունը, օտար լրագրողներ ու օտար պետությունների ղեկավարներ:
Բայց պետք չէ զարմանալ այդ նյարդայնության, հիստերիայի, ջղաձգումների, անհավասարակշիռ պահվածքի եւ տարօրինակ միմիկայի վրա: Ոչ ոք չէր դիմանա (շատերս անգամ ողջ չէինք մնա), եթե մեր սեփական ժողովրդին, մեր պետությանն այդքան վնաս պատճառած լինեինք, այդքան ստեինք ու ստերի մեջ այդքան խճճված լինեինք, լարախաղացի նման դեգերեինք թշնամու եւ բարեկամների, արեւմուտքի եւ արեւելքի, բարու եւ չարի, վախի եւ քաջության միջեւ...
Ոչ ոք չէր դիմանա այդքան սթրեսին եւ այդ անհույս փակուղուն, որի մեջ հայտնվել է այս անձնավորությունը եւ ով մի ամբողջ երկիր է մտցրել խոր ու անհուսալի փակուղի: Միաժամանակ փորձում է վերարտադրվել, որովհետեւ... ապրել է ուզում եւ լավ ապրել է ուզում:
Չէինք դիմանա, եթե 5-6 տարի շարունակ փորձեինք մարդկանց համոզել, որ մածունը սեւ է եւ չարը` բարի: Եթե փորձեինք հանրության նսեմ կրքերը ջրի երես հանել եւ հույսը դնել մարդկանց խավարամտության, դյուրահավատության, հիմարության ու անգրագիտության վրա:
Չէինք դիմանա, եթե գիտակցեինք, որ հանրության խելացի ու գրագետ հատվածը, եթե անգամ չի ատում ու զզվում քեզանից, ապա գոնե շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում եւ նվազագույնը` խղճում ու արհամարհում է ամեն գնով վերարտադրվելու քո ամոթալի ջանքերը:
Ոչ մի բանական մարդ, իրականում, չէր դիմանա այս հոգեկան եւ էմոցիոնալ խոշտանգմանը, որը կրում է Նիկոլ Փաշինյանը` հանուն իշխանության ու հանուն վերարտադրության, եւ... մենակ: Մենակ, որովհետեւ նրա թիմում ոչ ոք չի թեթեւացնում իր հոգսը: Նրա իշխանությունից օգտվողները շատ են, բեռը կիսողներ` չկան եւ անգամ կողակիցն իր կողքին չէ (չնայած հեռվից աջակցում է): Մենակ` նաեւ այն պատճառով, որ մեր երկրում կատարված ամեն ինչի միակ պատասխանատուն ինքն է եւ որոշումներ կայացնելիս` անգամ եթե ունեցել է խորհրդատուներ, պատվիրատուներ, տերեր ու շահառուներ, նրանք բոլորը ստվերում են` երբեք չեն կիսելու իր հետ պատասխանատվությունը, անգամ երբ ինքը կանգնած լինի դատարանի առաջ կամ, ինչպես ինքն է ասում` «գնդակահարության պատի տակ»:

դիտվել է 354 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am