«Զանգեզուրի միջանցքը» պատրաստ է գրեթե 90 տոկոսով. Ալիև
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը, ապա այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ մոտ 70 տոկոսով: Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս նախագիծը լիարժեքորեն կիրականացվի։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք գիտենք և շատ ուրախ ենք, որ Թուրքիայում նույնպես սկսվել է Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը»- ասել է նա։
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա «Միջին միջանցքի» ճյուղերից մեկը։
«Մեր կողմից կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքը առաջին փուլում նախատեսված է 15 միլիոն տոննա բեռնափոխադրման համար։ Սակայն ապագայում այդ ցուցանիշը կարող է ավելանալ, և հավանաբար այդպես էլ կլինի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
