Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ»

Իր պետության շահերով առաջնորդվող ղեկավարի առաջ հայտնվում է մեկը՝ դոշին փակցրած քարտեզով ու անլեզու, անբարբառ ասում է՝ «Հայաստանը սա՛ է»։ Միթե սա նման չէ «Արցախը Հայաստան է ու վերջ» շոուին, որի արդյունքում եղավ աղետը՝ խլվեց Արցախը, հայաթափվեց։


Այսօր նույն ղեկավարը՝ Արցախը հանձնելուց հետո, դոշին խփել է Հայաստանի քարտեզը և նույն բանն է ասում՝ «սա՛ է Հայաստանը ու վերջ»։ Ու սա անում է գերտերության մի ղեկավարի մոտ, ում մեղադրում է Արցախի կորստյան համար։ Սա ինչ հաժվարկ է, չեմ հասկանում։

Քաղաքականության մեջ վտանգավոր է, երբ բարդ իրականությունը փոխարինվում է պարզ, ցուցադրական ձևակերպումներով։ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսը ժամանակին ընկալվեց որպես հստակ դիրքորոշում, բայց այն չհենվեց բավարար դիվանագիտական, ռազմական և միջազգային հաշվարկների վրա։ Արդյունքում առաջացավ լուրջ հակասություն խոսքի և իրականության միջև, որը հանգեցրեց ծանր հետևանքների՝ ներառյալ 2020-ի պատերազմի արդյունքները և Արցախի հայաթափումը։
Այս քարտեզ շոուն այսօր կարող է հարուցել գերտերությունների և հակառակորդի զայրույթը՝ «դու՞ պիտի որոշես, թե որտեղ են երկրի սահմանները»։ Այդպես էլ անում է Ադրբեջանը, քայլ-քայլ, ներքին համաձայնությամբ ամրապնդելով իր դիրքերը։ Այս վիզուալ քարտեզը կարող է ընկալվել նույն կերպ, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Շոուն փոխարինում է իրական բանակցային և ռազմավարական հաշվարկներին։ «Սա է ու վերջ» մոտեցումը ներսում տպավորություն է ստեղծում, թե սա է Հայաստանը, բայց արտաքին ուժերի համար դա ընկալվում է որպես կոշտ, միակողմանի դիրքորոշում, որը չի համընկնում միջազգային և ուժային բալանսի հետ։ Նման վիզուալ հայտարարությունները՝ առանց միջազգային և ռազմավարական հաշվարկների, կարող են կրկնել անցյալի սխալները և Հայաստանի գլխին բերել Արցախի նույն աղետը։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ Լիակատար սատարումս երիտասարդներին. Թովմաս Առաքելյան «Զանգեզուրի միջանցքը» պատրաստ է գրեթե 90 տոկոսով. Ալիև Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա կանեն Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ» Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ՝ հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am