Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հանվել է շահագործումից
Ապրիլի 1–ից Մեծամորի ԱԷԿ–ի շահագործումը դադարել է պլանային վերազինման համար, ուստի 2026 թ. Հայաստանի արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
