Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը․ Bloomberg

Թրամփը ելույթ կունենա և կհրապարակի «կարևոր տեղեկություններ Իրանի վերաբերյալ»: Մանրամասները դեռևս անհայտ են, սակայն, ըստ գործակալության աղբյուրների, Թրամփը փաստացի կհայտարարի, որ իր բոլոր խնդիրներն արդեն լուծել է, և իմաստ չունի շարունակել ռազմական գործողությունները:

Թրամփը նաև կհայտարարի, որ Հորմուզի նեղոցի բացման խնդիրը պիտի լուծեն այն երկրները, որոնց առաջին հերթին է հուզում դա:

«Ես կասեի՝ երկու շաբաթվա ընթացքում՝ գուցե երկու, գուցե երեք, մենք կհեռանանք, քանի որ մենք այնտեղ մնալու որևէ պատճառ չունենք», - երեքշաբթի հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը և չբացառեց այն հնարավորությունը, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության կգան այս ընթացքում: Սակայն նշեց, որ նման համաձայնագիրը պարտադիր չէ՝ պատերազմն ավարտելու համար: Նա հավելեց, որ ԱՄՆ-ն կհեռանա այն բանից հետո, երբ համոզվի, որ զրկել է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, և պնդեց, որ ներկայիս ռեժիմն ավելի լավն է, քան նախորդը:

«Մենք այժմ ռեժիմի փոփոխություն ունենք։ Իրականում դա իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի։ Նրանք չէին ունենա միջուկային զենք, և այդ նպատակը ձեռք է բերվել։ Ոչ մի միջուկային զենք», - երեկ ասաց Թրամփը։

Նավթի գները փոքր-ինչ ամրապնդվեցին նախագահի վերջին ելույթներից հետո: Ասիական ֆոնդային ինդեքսները վերականգնվեցին 17 տարվա ընթացքում իրենց ամենավատ ամսական ցուցանիշից հետո՝ արտացոլելով հույս, որ համաշխարհային շուկաները ցնցած հակամարտությունը մոտենում է ավարտին:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն «տեսնում է վերջնագիծը» Իրանում, սակայն հավելել է, որ վարչակազմի նպատակներին չի հասնի հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում: Ռուբիոն նաև նշել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի «վերագնահատել» ՆԱՏՕ-ի արժեքը:

«Ի՞նչ է լինելու նեղուցի հետ։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, քանի որ այս երկրները, օրինակ՝ Չինաստանը, կնավարկեն դեպի նեղուց, կլիցքավորեն իրենց նավերը վառելիքով և կնավարկեն։ Ըստ էության, նրանք իրենք կհոգան իրենց մասին», - հայտարարեց Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։ «Մենք դա անելու ոչ մի պատճառ չունենք»։

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամերիկյան ուժերի հետ ցանկացած բախման: Նա հաստատել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ անմիջական շփումը, սակայն նշել է, որ դա «չի նշանակում, որ մենք բանակցություններ ենք վարում»: Նա հավելել է, որ Իրանը խիստ անվստահություն է տածում Վաշինգտոնի նկատմամբ և չի սպասում, որ բանակցությունները արդյունք կտան:

Թրամփի թիմը վերջերս ենթադրեց, որ պատերազմի ավարտը հնարավոր է նույնիսկ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման դեպքում, որի միջով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մինչև 20%-ը։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Իսրայելի հետ համաձայնեցված Թրամփի կողմից սանձազերծված պատերազմը դուրս է եկել նրա վերահսկողությունից։ Սա, իր հերթին, սպառնում է զրկել Հանրապետական ​​կուսակցությանը Կոնգրեսում նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում ունեցած մեծամասնությունից։

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն թերագնահատեց էներգամատակարարման խափանումները։ Թրամփը փորձեց Իրանից բխող ենթադրյալ սպառնալիքը տարանջատել պատերազմի ազդեցությունից նավագնացության վրա և պատասխանատվությունը տեղափոխել Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսներից անմիջականորեն կախված երկրների վրա։

Այսպիսով, երեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները բավականաչափ նվազեցրել է Իրանի կողմից եկող ռազմական սպառնալիքը, որպեսզի նեղուցը կարողանա վերաբացվել առանց նրա մասնակցության։ Իսկ դա նշանակում է, որ Թրամփը պատրաստվում է այս պատերազմից «ձեռքերը լվանալ» և դուրս գալ՝ ողջ պատասխանատվությունը թողնելով տարածաշրջանի երկրների վրա:

Այսպիսով, Թրամփը կհայտարարի, որ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն դուրս կգա պատերազմից, քանի որ այլ երկրները շահագրգրված չեն, որ Հորմուզի նեղուցը բացվի, իսկ ԱՄՆ-ն միայնակ դրան չի գնա, քանի որ չի ուզում ուրիշների փոխարեն իրենց շահերը պաշտպանել:

Այս ամենը ցույց է տալիս, որ Թրամփը վերջապես սկսում է հասկանալ, որ իրեն խաբել են, որ ռմբակոծություններով հնարավոր փոխել Իրանում ռեժիմը:

Նա փաստացի գնաց այդ արկածախնդրությանը և արդյունքում հայտնվեց ինքն իր ծուղակի մեջ, որից սակայն տուժեցին աշխարհի գրեթե բոլոր երկրները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Եթե գազի գինը բարձրանա, կթանկանա նաև էլեկտրաէներգիան․ Ինչ է մանրամասնում Դավիթ Ղազինյանը (video) «Նիկո՛լ, բա քանի՞ «պրիվետ» ունես ստանալու Դավիթ ու Միքայել Մինասյանների համար» ․ Թովմասյան (video) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հանվել է շահագործումից Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան «Հերձված բորոտի» պատճառով մի «հաստավիզ անասուն» հարվածում է 18-ամյա Դավիթին․ Կարապետ Պողոսյան (video) Որտեղի՞ց եկան այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որոնք պայքարում են եկեղեցու դեմ․ Ղամբարյան (video) «Աննախադեպ բան է տեղի ունեցել․ Նիկոլը լցրել է Պուտինի համբերության բաժակը»․ Արամ Սարգսյան (video) «Ուժեղ Հայաստանն» ունի ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորությունները․ Ղազինյան Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից Հիմա կոնկրետ ասեմ՝ ինչ է եղել Սուրբ Աննա եկեղեցում, որի պատճառով 18-ամյա Դավիթը կալանավորվեց (video) Փոշին ծածկել է Կրետե կղզին Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Քառօրյա պատերազմում զոհերի հոգիների հանգստության համար աղոթք՝ դատական նիստերի դահլիճում (video) Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ Պուտինը Նիկոլին նստացրել է աթոռին ասել՝ «ականջներդ չեմ ոլորում, բայց…» (video) Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված քայլերը Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռում․ կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Նիկոլին․ Արա Վարդանյան (video) Երևանի N 94 մանկապարտեզի դայակներին հրավիրել են թաղապետարան, իսկ տնօրենին մանկապարտեզում չեն նկատել «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Շանս չունես․․․»․ ի՞նչ ծանր խոսակցություն է ունեցել Նիկոլը Ռուսաստանում․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը մարդկանց համար դարձել է «բերդի պուտյովկա»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am