Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2016 թվականի ապրիլի 2-ի առավոտն ինձ համար սկսվեց զինվոր որդուս հեռախոսազանգից։ Կարճ, գրեթե չձևակերպված մի նախադասություն՝
«պապ ջան, դե մենք գնում ենք»։
Մի ժամ անց միայն հասկացա, թե ուր էին գնում։
Այդ մի նախադասության մեջ արդեն ամեն ինչ կար․ պարտք, լռություն, վճռականություն… և այն հասունությունը, որը գալիս է միայն այն պահին, երբ մարդը կանգնում է Հայրենիքի առջև իր ընտրության հետ։
Փառք ու պատիվ մեր որդիներին։ Առաջին հերթին՝ նրանց, ովքեր քառօրյա պատերազմի և 44-օրյայի ժամանակ Հայրենիքին նվիրեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը։
Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս։
Այն ցույց տվեց, որ անվտանգությունը հայտարարություններով չի կառուցվում,
իսկ խաղաղությունը ցանկություններով չի պահպանվում։ Պետությունը ուժեղ է այնքանով, որքանով պատրաստ է պաշտպանել ինքն իրեն՝ ոչ միայն զինվորի խիզախությամբ ու անձնվիրությամբ, այլ նաև համակարգի ամբողջականությամբ և արդյունավետությամբ։
Եռաբլուրը միայն սրբատեղի չէ։ Եռաբլուրը պահանջ է։ Պահանջ՝ մեզ ու մեր սերունդներին։ Պահանջ՝ ծառայել Հայրենիքին անմնացորդ, պահանջ՝ վեր դասել այն սեփական կյանքից, պահանջ՝ երբեք չթուլանալ և չմոռանալ, թե ինչ գին ունի խաղաղությունը։
Այսօր այդ պահանջը այլևս միայն հիշողության մասին չէ։ Այն վերաբերում է նրան, թե ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, ինչ արժեքներով ենք առաջնորդվում և արդյոք ունե՞նք զոհերի գինը հզոր և կենսունակ պետության վերածելու կամք ու վճռականություն»,- գրել է նա։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ի՞նչ խուզարկություններ են արել Գևորգ Գևորգյանի տանը․․․ ի՞նչ են փորձել գտնել (video) Մնացական Մարտիրոսյանը ձեզ համար դեռ «տխրահռչակ դատավո՞ր է». հարց՝ Փաշինյանին (video) Հռիփսիմե Ջեբեջյանը ձայնագրությունով «պատռեց» Փաշինյանի դեմքը (video) 5 խոշոր բան Գյումրիում․ ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը (video) Թեժ կռիվ․ «Պառկել եք՝ ՊՊԾ-ի աշխատակիցները ձեր վրայով անցնեն», «Ձեր հարբած աջակիցները» (video) Սամվել Շահրամանյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի «զառանցանքներին» (video) Որդիս Ռոբերտ Աբաջյանի անունն է կրում. թող տղաներն ապրեն փոքրիկների մեջ. Վիկտորյա Մարկոսյան (video) Մամ ջան, սպասիր կզանգեմ. չզանգեց. Քառօրյայի նահատակի մայր (video) Չփորձվե՛ք, բոլորս էլ գիտենք՝ ով է հանձնել Արցախը․ Աշոտ Դանիելյան (video) Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը #ՀԻՄԱ․ «Դե տղա էիր, Պուտինին ատվետ տայիր, կերա՞ր Նիկոլ». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարող են փոխվել․ Օվերչուկ Սա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան Ապրիլյանին կորցրել եմ ավագ, 44 օրյային՝ կրտսեր որդուս, ցավն անտանելի է (video) Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Ի՞նչ ճնշում Արայիկ Հարությունյանի վրա․ Սամվել Շահրամանյանը մանրամասներ հայտնեց (video) Լույս չի լինելու Փաշինյանի կողմից հրաման է եղել՝ թողնել դիրքերը և դուրս գալ, բայց մենք դուրս չենք եկել․ Աշոտ Սարգսյան (video) Առաջիկա օրերիի եղանակը Այսօր այս մասին կլռեն կամ հերթական մի էշություն դուրս կտան. Աստված լուսավորի հայկական հողը պաշտպանած բոլոր նահատակների հոգին. Վրթանեսյան Փաշինյանը Մոսկվայում ինքն իրեն «մերկացրեց»․ Զատուլին (video) «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ասում են՝ ասել եք «cпасибо» Պուտինին, բայց իրենք էին երաշխավորում մեր՝ այդ պահին Արցախում ապրելը (video) Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am