ԿԲ-ի դրամի կայունացման քաղաքականությունը հանգեցնում է դոլարային գների անշեղ աճի. Բագրատյան

Հայաստանում Կենտրոնական բանկի կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքը տարիներ շարունակ բերում է դոլարային գների անշեղ աճ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2005 թվականին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում 10 տոկոսով, Ղազախստանում՝ 31 տոկոսով, Ղրղզստանում՝ 52 տոկոսով, Ադրբեջանում 55 տոկոսով, Մոլովայում՝ 20 տոկոսով, Ուկրաինայում՝ 20 տոկոսով։ Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին քան Հայաստանում 3,5 տոկոսով, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26 տոկոսով։ 2015-ին պատկերը փոխվել է։ Հայաստանն ամենաթանկն է։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում 29 տոկոսով, Ղազախստանում՝ 1 տոկոսով, Ղրղզստանում՝ 29 տոկոսով, Ադրբեջանում՝ 33 տոկոսով, Մոլդովայում՝ 17 տոկոսով, Ուկրաինայում՝ 54 տոկոսով, Վրաստանում՝ 8 տոկոսով, ՌԴ-ում՝ 4 տոկոսով։ 2017-ին վիճակն, ըստ իս, ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի թանկ են, քան Հայաստանում առնվազն 20-տոկոսով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ»։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am