Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․ Վահե Հովհաննիսյան

Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»

Դպրոցական տղայի կալանավորման շուրջ ծավալվող հանրային քննարկումների որակը հեռանկարային լավատեսության տեղ չի թողնում։

Ծույլ, իներցիոն, բարիկադավորված հանրային դիսկուրսը հավաքական անտարբեր-դիտորդականության ֆոնին իրականում ցույց է տալիս մեր ազգային կազմաքանդվածության աստիճանը։ Ցավոք, մենք արդեն պետության հասարակություն չենք, մենք ավելի շատ նման ենք փախստականների մի մեծ ճամբարի, որի ելքը առաջիկայում կորոշեն։

Հաջորդ սերիաներն աչքիդ առաջ են։ Այս իշխանության վերարտադրման դեպքում Ալիևի պահանջով Սահմանադրական փոփոխություններին գլխիկոր «Այո» քվեարկելը։ Ալիևի թրի տակով անցնելու հանրային գործողության ժամանակ ամաչելու ենք իրար աչքերի նայել, բայց դա թաքցվելու է քեֆերի, ցինիզմի, կատակների, աշխարհին մեղադրելու, քաղաքականությամբ չզբաղվելու վարքագծով։

Դրանից օրեր հետո Ալիևը լկտի ելույթ է ունենալու Բաքվում և հայտարարելու է, որ ընդամենը երկու քայլ է մնում, որ խաղաղությունը հաստատվի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ու Սևանի մասնակի «գյոյչայացում»։

Ու սկսվելու է այսօրվա պես նույն հանրային բանավեճը՝ կիսամանկամիտ, անտարբեր, հարմարվող, մերկանտիլ, պատմության և սեփական «ես»-ի կեղծմամբ։

Իրականությունն այն է, որ մենք դադարել ենք հասարակություն լինել։ Հասարակությունը ենթադրում է որոշակի գրված չգրված օրենքներ, նորմեր, համակեցության կանոններ, ամոթի զգացում, «չիկարելիների» ցանկ և իրար լսելու գոնե նվազագույն հնարավորություն։

Սրանցից ոչ մեկը մենք այսօր չունենք։ Սա կանխատեսելով՝ 2-3 տարի առաջ ես ասում էի, որ պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Վստահ եմ՝ դա միակ ճիշտ ճանապարհն էր։ Բայց այդ պրոցեսի մոդերատորը չգտնվեց։ Որովհետև մեզ մոտ լիդերություն ասածի տակ այլ բան են հասկանում՝ միանձնյա որոշումներ, խաղարկային մաչոյություն, անսխալականություն և նման այլ բաներ։

Իսկ փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք։ Դժվար չէ ենթադրել, թե սա ինչի կհանգեցնի։

Պատահական չէ նաև, որ տարբեր հեղինակավոր ու լուրջ սոցիոլոգիական հարցումներ այսօր ստանում են լրիվ տարբեր պատկերներ։ Անոմալ հասարակության մեջ լինում է անոմալ սոցիոլոգիա։

Կարո՞ղ է ինքնաօտարված, ֆրագմենտացված հասարակությունն իրական ընտրություն կատարել՝ հանուն իր միասնական ապագայի։ Գայլերով լի տարածաշրջանում մեր այսօրվա վիճակը սարսափեցնում է, երբ մի պահ նայում ես բանական մարդու հայացքով։

Ո՞վ պիտի ձեռնարկի ներհանրային կապերի ստեղծման գործընթացը, սա է մեծագույն հարցը։

Իսկ մինչ այդ՝ մենք չենք լսում, չենք տեսնում, չենք ընկալում ամիսների հեռավորության ռիսկերը։ Չենք հասկանում՝ մեզ ինչ են զգուշացնում, պարզ ասում օտարները։ Օտարացել ենք նաև իրականությունից և ճշմարտությունից։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 32 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Դե տղա էիր, Պուտինին ատվետ տայիր, կերա՞ր Նիկոլ». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարող են փոխվել․ Օվերչուկ Սա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան Ապրիլյանին կորցրել եմ ավագ, 44 օրյային՝ կրտսեր որդուս, ցավն անտանելի է (video) Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Ի՞նչ ճնշում Արայիկ Հարությունյանի վրա․ Սամվել Շահրամանյանը մանրամասներ հայտնեց (video) Լույս չի լինելու Փաշինյանի կողմից հրաման է եղել՝ թողնել դիրքերը և դուրս գալ, բայց մենք դուրս չենք եկել․ Աշոտ Սարգսյան (video) Առաջիկա օրերիի եղանակը Այսօր այս մասին կլռեն կամ հերթական մի էշություն դուրս կտան. Աստված լուսավորի հայկական հողը պաշտպանած բոլոր նահատակների հոգին. Վրթանեսյան Փաշինյանը Մոսկվայում ինքն իրեն «մերկացրեց»․ Զատուլին (video) «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ասում են՝ ասել եք «cпасибо» Պուտինին, բայց իրենք էին երաշխավորում մեր՝ այդ պահին Արցախում ապրելը (video) Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար. Օսկանյան #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին ասաց․ «Էս էիր ուզու՞մ»․ Արամ Սարգսյան (video) Արցախի ղեկավարությունը Եռաբլուրում է (video) Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանինն է, Փաշինյանը կճանաչի՞․ Գեղամ Մանուկյան (video) Չարենցի փողոցում փլnւզում է տեղի ունեցել տներից մեկում․ 13 մարդ տարհանվել է Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից Ի՞նչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը (video) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․ Վահե Հովհաննիսյան Ավագ հինգշաբթի. օրվա խորհուրդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am