Գերվստահ եմ` Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է...
Գերվստահ եմ` Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է` լսելով, թե ոնց է Այսրկովկասի գավառական ճարպիկը Արցախի վաճառքը《հիմնավորում》։ Ու դա անում է այն աստիճան մոլագար ձևով, որ հիմա էլ օրը ցերեկով Պուտինի առաջ 《խմբագրում 》է Ադրբեջանի պատմությունը` ասելով, թե անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին》։
Սույն ազգակործան պատուհասին ուղղակի հիշեցնում ենք` Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում նշված է, որ Սահմանադրությունը հիմնվում է 1991 թ. հոկտեմբերի 18֊ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքների վրա (այս ակտն էլ իր հերթին բխում է Ադրբեջանի անկախության հռչակագրից)։
Ըստ Սահմանադրական ակտի՝
֊ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։
֊ ԽՍՀՄ ստեղծման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագրի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածն անվավեր է դրա ստորագրման պահից։
Ահա քեզ 100%֊ով Խորհրդային Ադրբեջանի հետ նույնական անկախ Ադրբեջան...
Հանճա'ր ես, հանճա'ր, Նիկոլ, սեփական հանցագործությունդ 《հիմնավորելու》մեջ անմրցելի։
Հ.գ. Իսկ թե 1918֊1920 թթ. Ադրբեջանի հետ ինչ առնչություն է ունեցել Արցախը` քեզ դա տհաճ կլինի լսելը։ Բայց դա մի օր քեզ ու փոքրիկ խանիդ կբացատրվի։ Ու հենց Արցախյան նոր շարժմամբ ու ազատագրումով։
