Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են. Politic.am

Politic.am-ը գրում է

«Շատերի համար զարմանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս հանրային բացասական արձագանքի, պետական համակարգի՝ հատկապես բարձրագույն օղակին, միլիոնավոր պարգևավճարներ հատկացնում։ Սակայն այս, առաջին հայացքից անտրամաբանական, վարքագիծը բավականին հստակ բացատրություն ունի։

Օրերս իշխանական մեր աղբյուրներից մեկը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց, որոնք ամբողջովին բացում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախորդ տարի արևմտյան երկրներից մեկի պատվերով Հայաստան է ժամանել մասնագետների խումբ՝ պետական ապարատի աշխատակիցների վերաբերյալ թվային խորքային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Կատարվել է մանրակրկիտ վերլուծություն, որի համար օգտագործվել է նաև ԱԱԾ-ն տրամադրության տակ եղած տվյալները։

Ուսումնասիրության արդյունքները բավականին խոսուն են եղել․ վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ պետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Այս եզրակացության հիմնական պատճառները եղել են հետևյալը․ Քոչարյանի կառավարման տարիներին համակարգը գործել է կանխատեսելի ռեժիմով, ներսում լարվածություն չի եղել, և աշխատակիցները չեն ունեցել պետության անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Ի տարբերություն այդ շրջանի՝ 2018-ից հետո համակարգում մեծ թվով ՔՊ-ականներ են ներգրավվել, որոնք, ըստ նույն աղբյուրի, հաճախ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, սակայն գտնվում են ղեկավար դիրքերում՝ ստեղծելով մշտական ճնշում և լարված մթնոլորտ իրենց ենթակաների համար։ Եվ այս ամենին գումարվում է պատերազմի մշտական սպասումը։

Ըստ մեր աղբյուրի՝ հենց այս պատկերը տեսնելուց հետո է իշխանությունը որոշել դիմել պարգևավճարների քաղաքականությանը։ Հաշվարկը պարզ է․ հատկապես ղեկավար կազմին տրամադրվող բազմամիլիոնանոց պարգևավճարները պետք է դառնան լծակ՝ ներքին ազդեցություն գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն համակարգի աշխատակիցների վրա և, ի վերջո, նրանց քաղաքական կողմնորոշումը թեքեն Նիկոլ Փաշինյանի օգտին»։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
10 տարի առաջ այս օրը Ապրիլյան 4-օրյա գործողություններն էին․ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի․ «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի «ճշմարտություն». «Փաստ» Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ» Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ» 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ» Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են. Politic.am Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը․ «Փաստ» Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am