Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ
Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վախը փոխում է կողմերը». Իշխանությունը կալանավորում է 18 տարեկանին, որովհետև մահացու վախենում է ապագայից։ Բայց բանտի պատերը չեն կարող լռեցնել մի ողջ սերնդի։
«Մի սերունդ 2020 թվականին զոհեցին, այս սերնդին, ով իր հետ համաձայն չէ լինել պարտված՝ կալանավորում են»
Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը:
Վախեցած իշխանությունը արդեն պայքարում է երեխաների դեմ:
Բոլորը պետք է արտահայտվեն, չի կարելի լռել։
Մի՛ լռիր, վաղը քո զավակի հերթն է»:
