Ազգային միասնականության ամուր պահպանումը ճակատագրական այս պահին առաջնահերթություն և հրամայական է

Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոս Արամ Ա-ն հնդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, այս մասին նշվում է տարածված հաղորդագրության մեջ․

«Այս առաւօտ, Չորեքշաբթի, 1 Ապրիլ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ Զօրավար Ժոզէֆ Աունին, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանի, Առաջնորդ Լիբանանի Հայոց թեմին, եւ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեանի, Դիւանապետ Կաթողիկոսարանի:
Հանդիպումէն յետոյ, Վեհափառ Հայրապետը հետեւեալ յայատարարութիւնը կատարեց մամուլին`
«Այցելեցինք Լիբանանի հանրապետութեան նախագահ Նորին Վսեմութիւն Զօրավար Ժոզէֆ Աունին, մեր համայնքին անունով եւ անձնապէս Մեր զօրակցութիւնը յայտնելու իր եւ իր գլխաւորած կառավարութեան աշխատանքներուն ու կեցուածքներուն համար:

«Արդարեւ, Լիբանանի հողային ամբողջականութեան ու գերիշխանութեան պահպանումը, պետութեան հեղինակութեան ամրացումը, բանակին ներկայութիւնը Լիբանանի բոլոր շրջաններէն ներս եւ ազգային միասնականութեան ամուր պահպանումը՝ մանաւանդ ճակատագրական ներկայ պայմաններուն մէջ, կը նկատենք առաջնահերթ ու հրամայական: Կը հաւատանք, որ ա՛յս է իւրաքանչիւր լիբանանցիի մօտեցումը: Հարկ է հեռու մնալ ներքին զգայնութիւններ յառաջացնող արտայայտութիւններէ եւ բոլորուիլ մեր հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերուն շուրջ:

«Լիբանանը լուրջ վտանգի դիմաց է: Իսրայէլի մուտքը հարաւային Լիբանան եւ շարունակուող ռմբակոծումները ու սպանութիւնները խստօրէն դատապարտելի են: Իսրայէլի առած քայլերը կը հակասեն միջազգային օրէնքին: Հետեւաբար, միջազգային համայնքը ու մանաւանդ Լիբանանի բարեկամ երկիրները անտարբեր պէտք չէ մնան իսրայէլեան շարունակուող թշնամական քայլերուն նկատմամբ:

«Գաղթականներու հարցին գծով անհրաժեշտ է ծրագրուած ու հետեւողական մօտեցում ունենալ: Մեծապէս գնահատելի է թէ՛ պետութեան եւ թէ՛ բոլոր համայնքներուն ցուցաբերած յատուկ հոգածութիւնը գաղթականներուն նկատմամբ: Մեր մաղթանքն է, որ կացութիւնը շուտով բարելաւուի եւ անոնք վերադառնան իրենց շրջանները եւ տուները», – շեշտեց Նորին Սրբութիւնը:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video) Ռուսաստանի համբերությունը սպառվել է․ Փաշինյանի այցը Մոսկվա մի բան փաստեց․․․ Սուսլով (video) Իրավապաշտպանները 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքն անհամաչափ են համարում Սրբուհի Գալյա՛ն, Աննա Վարդապետյա՛ն, Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում․ Դավիթին կալանքից ազատեք (video) Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Եղբորս կորցրել եմ, քեռուս թոռանը կորցրել եմ, ընկերոջս կորցրել եմ․ Արցախցի (video) Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման աշխատանքներ կիրականացվեն 18-ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am