ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հերքել է փետրվարի 28-ին Լամերդ քաղաքում մարզասրահի և տարրական դպրոցի շենքերին հարվածներ հասցնելու մեղադրանքները: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է հրամանատարության կայքում:
«Մի քանի լրատվամիջոցներ վերջերս հայտնել են փետրվարի 28-ին ամերիկյան զորքերի կողմից իրանական Լամերդ քաղաքում մարզասրահին և բնակելի թաղամասին հասցված ենթադրյալ հարվածների մասին: Այս հաղորդումների ստուգումից հետո Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է այդ մեղադրանքների կեղծ լինելը»,- ասված է հայտարարության մեջ:
Հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն փետրվարի 28-ին որևէ հարված չի հասցրել Լամերդ քաղաքին և հարակից տարածքներին:
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցը հարվածի է ենթարկվել փետրվարի 28-ին՝ երկրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը, որի հետևանքով զոհվել է 180-ից ավել աշակերտ։
