Հրապարակվում է Փաշինյանի միջադեպով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը
Դատարանն այսօր՝ ապրիլի 1–ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակում է մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Երեկ դատարանը քննել էր միջնորդությունը, այսօր միայն պետք է հրապարակվի որոշումը։
Նշենք, որ երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիք Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։
