«Հրապարակ»․ Սահմանամերձ Այգեձորի կամուրջը վթարային է դարձել՝ փակվել

 «Հրապարակ օրաթերթը» գրում է.  Մարտի 28-ին Բերդ համայնքի սահմանամերձ Այգեձոր գյուղից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորում վնասվել է Խնձորուտ գետի կամուրջը։ Այգեձոր համայնքի երկարամյա ղեկավար, 2017 թվականից Այգեձոր բնակավայրի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը մեզ հայտնեց, որ կամրջի երկու կողմում գտնվող պատվարները վնասվել են: Կամուրջը չի փլուզվել, սակայն դրանով տրանսպորտային միջոցների երթեւեկը դադարեցվել է, կամուրջը փակվել է փրկարար ծառայության ժապավեններով։


Սահմանամերձ գյուղի բնակիչները մտահոգված են, քանզի կամուրջը կարեւոր նշանակություն ունի։ Այգեձորի վարչական ղեկավարն ասաց, որ վթարային դարձած կամրջով Այգեձոր եւ Չինարի գյուղերի բնակիչները գնում են իրենց հողատարածքներ։ Բացի այդ, կամուրջն Այգեձորում գործող պահածոների «Էկո Գարդեն» գործարան տանող ճանապարհին է։ Բնակիչները հույս ունեն, որ Խնձորուտ գետում ջրի մակարդակն իջնելուց հետո կամուրջը կրկին կբացվի, ու այն կրկին կշահագործվի տրանսպորտային միջոցների կողմից։ Լ․ Միրզոյանը հայտնեց, որ ներկայում հետիոտներն օգտվում են վթարային կամրջից, սակայն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից հետո, երբ դաշտերում հողի մշակության աշխատանքներ արվեն, կամրջի վերականգնման գործը հրատապ է դառնալու։ Վթարային կամրջին այլընտրանքային ճանապարհ չկա, որ Այգեձորի եւ Չինարիի բնակիչներն օգտվեն։ Իսկ եղանակից սպասումները լավատեսություն չեն ներշնչում։ Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում անձրեւները շարունակվելու են, որի հետեւանքով Խնձորուտը կարող է ավելի վարարել, կամուրջը քանդել։

Ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով սարերում կուտակված ձյունը սկսել է հալվել, եւ առաջացած առվակները միանալով իրար՝ իրենց ճանապարհին ամեն ինչ ավերող մի հսկա գետ են դառնում։ Լ․ Միրզոյանն ասաց, որ ինքը կամրջի վթարային դառնալու մասին հայտնել է Բերդի համայնքապետարան եւ Ազգային անվտանգության ծառայություն։ Բերդի համայնքապետարանի եւ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքերում որեւէ տեղեկատվություն չկա Այգեձորի կամրջի վթարային դառնալու վերաբերյալ։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, սակայն, բազում տեղեկություններ կան մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Բերդ համայնք կատարած այցերի, այնտեղ հիմնախնդիրների քննարկման վերաբերյալ: Օրինակ, հայտնում են, որ մարտի 10-ին Հ․ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդ համայնք, որի ընթացքում «մարզպետը նախ այցելել է Հախում գետի վրա կառուցվող կամրջի շինհրապարակ, տեղում ծանոթացել է կատարվող աշխատանքներին եւ ընթացիկ փուլին։

Մարտի 17-ին մարզպետ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Հախում գետի կամուրջն ո՞ւմ ֆինանսավորմամբ է կառուցվում, որքա՞ն է ծրագրի արժեքը, ո՞րն է կապալառու կազմակերպությունը, ե՞րբ են մեկնարկել աշխատանքները, ե՞րբ է ծրագրի ավարտը»: Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Հախում գետի կամուրջը կառուցվում է Ճանապարհային դեպարտամենտի պատվիրարկմամբ։ Վերոհիշյալ պետական շինարարությունների վերաբերյալ շինարարական կազմակերպությունների եւ պայմանագրային արժեքների տեղեկատվությունը կարող է տրամադրվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից»։

Մարզպետն Իջեւանից մեկնել է Բերդ համայնք, Հախում գետի վրա կառուցվող շինհրապարակում ծանոթացել է աշխատանքների ընթացքին, սակայն չգիտի կամ չի ցանկացել հայտնել կամրջի շինարարության հետ կապված կարեւոր մանրամասներ։ Ուրեմն՝ ի՞նչ վստահություն կա, որ գործի նկատմամբ նման վերաբերմունք ունեցող մարզպետի գործուն միջնորդությամբ Այգեձորի կամուրջն արագ կվերականգնվի։ Հավելեմ, որ 2024 թ․ մայիսի 27-ին վարարած Աղստեւ գետը Դիլիջան-Իջեւան հատվածի 10 տեղամասում քանդել է միջպետական ավտոճանապարհի եզրերը, սակայն անցած 2 տարում դրանք դեռ չեն վերանորոգվել։

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am