ԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ հակամարտությունից հետո վերանայել իր համար ՆԱՏՕ-ի նշանակությունը
ԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ հակամարտությունից հետո վերանայել իր համար ՆԱՏՕ-ի նշանակությունը։ Հայտարարել է ԱՄՆ պետաքարոտուղար Մարկո Ռուբիոն։
«Ամերիկյան վարչակազմը պետք է նորից վերլուծի՝ արդյոք այդ դաշինքը, որը երկար ժամանակ ծառայել է ԱՄՆ շահերին, շարունակում է կատարել իր գործառույթը։
Ստեղծված պայմաններում գործընկերությունը կարող է վերածվել «միակողմանի փողոցի», որտեղ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես Եվրոպայի պաշտպան, սակայն անհրաժեշտության դեպքում բախվում է գործընկերների կողմից բազաներ տրամադրելու և օդային տարածքով անցնելու թույլտվություն տալու մերժմանը»,- նշել է նա։
