Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր
Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքի «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որին հաջորդել է հրդեհը: Դեպքը հաստատել են քաղաքային իշխանությունները և գործարանի սեփականատեր «Սիբուր» ընկերությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ առնվազն 72-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ Նրանցից ութը հոսպիտալացվել են։ «Քիմիական գործարանում միջադեպի նախնական պատճառը սարքավորումների անսարքությունն է», – նշված է հաղորդագրության մեջ։
Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ հրդեհը մարվել է: Թաթարստանի Հանրապետության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները հետևում են բնակելի տարածքների օդի մաքրությանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
