Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղին զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարվածի հետևանքով։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին։
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում... զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղիի և նրա ընտանիքի մի քանի անդամների նահատակության կապակցությամբ, որը տեղի է ունեցել ամերիկացի-սիոնիստ հանցագործների ահաբեկչական հարձակման հետևանքով», - նրա հայտարարությունը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
