Լսե՞լ եք, որ Գասպարյանին «տոռմուզ Հենդո» են ասում․ Վարդան Ղուկասյանը հարցեր է ուղղել գործով վկային

Հակակոռուպցիոն դատարանում այսօր` մարտի 31-ին, շարունակվեց Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Լևոն Պետրոսյանը:

Վկաների հարցաքննության փուլն էր, որի ընթացքում Ղուկասյանը հարցեր ուղղեց վկաներից Գնել Մանուկյանին:

«Դուք լսե՞լ եք, որ Հենրիկ Գասպարյանին ասում են «տոռմուզ Հենդո»,-ասաց Ղուկասյանը:

Վկան արձագանքեց, որ լսել է, ավելին էլ է լսել, բայց չի ուզում բարձրաձայնել: Այնուհետև Վարդան Ղուկասյանը շարունակեց հարցեր ուղղել նրան։

«Դուք լսե՞լ եք, որ ես ասել եմ` հենց մտա քաղաքապետարան՝ Հենրիկին գործից պիտի հանեմ», – հարցրեց Ղուկասյանը, ինչին վկան դրական պատասխան տվեց:

Վարդան Ղուկասյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկան տեղյա՞կ է, որ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել նոր ճարտարապետ փնտրելու մասին, որպեսզի Հենրիկ Գասպարյանին ազատեն աշխատանքից, այդ հարցին վկան ևս դրական պատասխանեց:

«Ես ամեն շաբաթ 150 հոգի մարդ եմ ընդունել, ես արագ կարգով լուծումներ տվե՞լ եմ, թե ոչ ապօրինի կառույցների մասով»,-վկային հարցրեց Վարդան Ղուկասյանը և կրկին դրական պատասխան հնչեց:

Վարդան Ղուկասյանը վկայից հետաքրքրվեց նաև, թե արդյոք նա լսել է, որ ինքը դիմել է վարչապետին, որպեսզի երկարաձգեն Գյումրիում ապօրինի շինությունների օրինականացման ժամկետները և որոշում է կայացվել երկարաձգել: Վկան արձագանքեց, որ լսել է և հավելեց, որ այդ կերպ համայնքի բյուջեն զգալի ավելանալու էր:

«Դուք լսե՞լ եք, որ քաղաքում խոսում են այն մասին, թե Հենրիկ Գասպարյանը գործեր է տալիս դատախազություն և «КГБ»»,-հարցրեց Վարդան Ղուկասյանը։

Վկան արձագանքեց. «Հստակ չեմ հիշում, աղոտ, օդում կախված լուրերի համաձայն, բայց որ «տոռմուզ Հենդո» անունը բնորոշում է էդ մարդուն դա հաստատում եմ»:

«Հետևաբար, ես գիտենալով, թե ով է այդ մարդը, կարո՞ղ էի Գասպարյան Հենրիկի հետ տենց բան խոսայի, ես՝ 65 տարի ապրած մարդ»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Հենրիկ Գասպարյանը Գյումրու գլխավոր ճարտարապետն է, որը ևս մեղադրրյալի կարգավիճակ ունի այս քրեական գործով:

դիտվել է 905 անգամ
Լրահոս
Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Ազատվել են պաշտոնից «Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի, ո՞վ սենց արեց... «Գժերը սրտի կանգ չեն ստանում. 30 րոպե Նիկոլը ցնցումների մեջ էր». Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, պապաներն էլ են ասել․ վատ լուր քեզ համար․․․ Անժելա Թովմասյան (video) Թրամփը Նիկոլի մեջքին թփթփացնելու է, ասի՝ ես քեզ հանձնել եմ Պուտինին (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Շատ կարևոր բան ընդդիմության համար․․․ ուշադի՛ր եղեք, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, դու Նիկոլի ստորաքարշ ծառայողն ես, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում» (video) Նիկոլի այսօրվա ուղերձում ամենասարսափելի տողը հենց սա էր․ Սուրեն Սուրենյանց (video) «Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը Նիկոլին աճուրդի են հանել, պրծնեն էս կրակից» (video) Եռակողմ հանդիպմանը շատ կարևոր հարց է լուծվել․ սպասե՛ք, առաջիկայում կբացվեն փակագծեր․ Նահապետյան (video) Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հաղթական խաղին Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել Ընդդիմությու՛ն, պատրաստ եղեք. Նիկոլի հրաժարականից հետո ճակատագրական շաբաթ է սպասվում. Սուրենյանց (video) Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Հարյուրավոր գործերով մտնելու ենք դատարան՝ Նիկոլի դեմ․․․ «եղկելինե՛ր, չհամարձակվեք»․ Անժելա Թովմասյան (video) Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությունը բացակայում է Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am