Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Զարուհի Մաթևոսյանին համալսարանում առկա խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Մասնավորապես անդրադարձել էինք շուրջ երկու տարի համալսարանի ռազմավարական ծրագրին չունենալուն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնարարական էր ուղարկել ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարներ Ժաննա Անդրեասյանին և Գևորգ Պապոյանին հարցմանը պատասխանելու նպատակով:

Երկու գերատեսչություններն էլ պատասխանել էին նույն բովանդակությամբ՝

«ՀԱԱՀ ռեկտոր ընտրվել է 2025 թվականի մարտի 19-ին։ Հենց այդ նույն օրը՝ 2025 թվականի մարտի 19-ին, ՀԱԱՀ ՀԽ-ը հաստատել է ՀԱԱՀ ընտրված ռեկտորի կողմից ներկայացված ՀԱԱՀ զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ՀԱԱՀ կանոնադրության 29-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ՀԱԱՀ ՀԽ հաստատում է ՀԱԱՀ գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը)։

2025 թվականի մարտին ՀԱԱՀ ներկայիս ռեկտորի ներկայացրած և ՀԱԱՀ ՀԽ հաստատված ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգի հիման վրա, մշակվել է ՀԱԱՀ 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծ և այն ներկայացվել է ՀԱԱՀ ՀԽ-ի քննարկմանը՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացած նիստում։ Նույն նիստի ընթացքում ՀԱԱՀ ՀԽ-ը որոշել է ծրագրի նախագծում կատարել լրացումներ և այն քննարկել առանձին նիստում։

Մինչ այդ ՀԱԱՀ-ն առաջնորդվում է 2025 թվականի մարտի 19-ին ՀԱԱՀ ՀԽ-ի հաստատած ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգով»։

Yerkir.am-ը Արայիկ Հարությունյանին է ուղարկել հոգաբարձուների խորհրդի 2025թ. մարտի 19-ի արձանագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ նիստում նման հարց չի քննարկվել ու չի հաստատվել: Ավելին, նման հարց չէր էլ կարող քննարկվել, որովհետև ռեկտորի ընտրության կանոնակարգով հստակ սահմանվում է ռեկտորի ընտրության նիստի օրակարգը, և այլ հարց չէր կարող ներառվել այդ օրակարգում:

Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմ, ապա զանգվածային լրատվության միջոցին ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ներկայացվել է իրականությանը չհամապատսխանող տեղեկատվություն:

Yerkir.am-ը դիմել է Արայիկ Հարությունյանին, պարզելու համար, թե որ կառույցը կամ անձն է տրամադրել ապատեղեկատվությունը և արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է ապատեղեկատվություն տալու համար:

դիտվել է 140 անգամ
Լրահոս
18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». փաստաբանը` միջադեպի մասին (video) Փաշինյանը՝ քայլող սադրանք․ Ինչ է եղել իրականում (video) Նիկո՛լ, դու երազելու ես, որ քեզ մատով կպնեն, բայց գիտե՞ս՝ քեզ հետ ինչ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Փաշինյանը սարսափում է այս թվերից․ ջախջախվել է ու կորցրել իր ձայների 50%-ը․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի դերը՝ որպես կապող օղակ Արևելք-Արևմուտք հարաբերություններում Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է․ Գառնիկ Դանիելյան Նիկոլն ամեն ինչ անում է, որ «սպանի» հայ երիտասարդներին․ Աննա Մկրտչյան (video) Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթի կալանքի միջնորդությունը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին Հայտնի է՝ ինչ են քննարկելու Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ․ պատգամավոր Խեղվում է գերազանց առաջադիմությամբ երկու երեխաների ճակատագիրը Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ Եկեղեցում միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Վարդան Ղուկասյանն ինչ է արել․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Թրամփն Իրանի հարցով ծանր վիճակում է․ որոշումը կկայացվի մինչև ապրիլի 5-ը․ Երվանդ Բոզոյան (video) Դավիթ Մինասյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել․ նրան տեղափոխել են դատարան Նիկո՛լ, գիտես չենք հասկանու՞մ՝ թոշակներն ինչու բարձրացրիր․ թոշակառուներ (video) Քիչ ծխի ու արցախցիների համար նախատեսված ուտելիքները քիչ կեր. Տեր Զարեհը խայտառակեց Արման Սարոյանին (video) Միքայել Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ 18 տարեկան Միքայելն ազատ արձակվեց. կիրառվել է բացակայելու արգելք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am