«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Սարուխանյանը Նոյեմբերյան համայնքի ավագանուն առաջարկել է հայց ներկայացնել դատարան, որը վերաբերում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Հայոց օջախ» ռեստորանին։ Գրությունում նշված է հարցի պատմությունը։

Տավուշի նախկին մարզպետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի 2008թ․ հուլիսի 14-ի որոշմամբ «Հայոց օջախ» ռեստորանի զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 7166.0 քմ տարածքն ուղղակի վաճառքով ռեստորանի սեփականատեր Հ. Բարսեղյանին է վաճառվել՝ 1 միլիոն 31 հազար 904 դրամ արժեքով: Հիմք ընդունելով այդ որոշումը՝ 2008թ. հուլիսին իրականացվել են ռեստորանային համալիրի զբաղեցրած հողամասի չափագրման աշխատանքներ, որը հաստատվել է մարզպետի կողմից: «Հայոց օջախ» համալիրը գտնվել է համայնքի վարչական սահմաններից դուրս, հողամասի նպատակային նշանակությունը նշվել է՝ հասարակական կառուցապատում։ Այդ հողամասի առքուվաճառքի պայմանագրի կնքումը եւ վավերացումը տեղի են ունեցել 2010թ. դեկտեմբերի 28-ին, Նոյեմբերյանի նոտար Վասակ Ամիրաղյանի կողմից։ Բայց Կադաստրի կոմիտեի 2013թ. հոկտեմբերի 23-ի ծանուցման համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը 2013թ. հոկտեմբերին կասեցվել է, քանի որ պարզվել է, որ անտառային տարածք է։ Այնուհետեւ, Տավուշի մարզպետարանի կողմից գործն ուղարկվել է կառավարության` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովին: Հանձնաժողովը 2014թ. մարտի 28-ի թիվ 35 եզրակացությամբ տվել է դրական եզրակացություն, որով նախատեսվել է Կողբի` պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.7166 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նշանակության (ռեստորանային համալիր)։

Կողբի ավագանին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2014 թ. մարտի 28-ի դրական եզրակացությունը, 2014 թ․ ապրիլի 25-ին այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման, եւ Կադաստրի կոմիտեն 2014թ. մայիսի 7-ին գրանցել է այն, իսկ Հ. Բարսեղյանը եւ նրա կինը՝ Թամարա Անանյանը, ճանաչվել են համասեփականատերեր։ Ապա՝ 2014թ. հունիսի 9-ին, Կադաստրի կոմիտեի «Նոյեմբերյան» գրասենյակում կնքված նվիրատվության պայմանագրով այդ հողամասը, դրա վրա կառուցված 329.31 քմ մակերեսով շենք-շինություններն անհատույց հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վ. Չիլինգարյանին:

Դատախազության առաջարկի մեջ նշված է, որ Տավուշի մարզպետի 2008 թ․ հուլիսի 14-ի թիվ 75-Ա որոշման կայացման պահին գործող Հողային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերը կարող են տրամադրվել վարձակալությամբ շենք-շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար: Իսկ ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման համար նախատեսված կանաչ տարածքները, չեն կարող փոխանցվել սեփականության իրավունքով այլ անձի եւ ենթակա չեն օտարման: Դատախազությունը համայնքի ավագանուն գրել է․ «Տավուշի մարզպետի 14.07.2008-ի թիվ 75-Ա որոշմամբ խախտվել են պետության (համայնքի) շահերը, ուստի՝ առաջարկում եմ սույն առաջարկությունը ստանալու պահից ողջամիտ ժամկետում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել իրավասու դատարան եւ հարուցված հայցի մասին նույն օրը հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ հայց չհարուցելու պարագայում նույն ժամկետում այդ մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազությանը»:

Մարտի 26-ին Նոյեմբերյանի ավագանին քվեարկությամբ (11 կողմ, 6 ձեռնպահ) որոշել է հայց չտանել դատարան՝ Տավուշի մարզպետի 2008 թ․ հուլիսի 14-ի թիվ 75-Ա որոշման հիմքով, եւ այդ որոշման մասին տեղեկացնել Գլխավոր դատախազությանը։ Այդ որոշմանը ավագանու ՔՊ խմբակցության անդամները ձեռնպահ են քվեարկել: Ավագանու որոշման հիմքում նշված է․ «ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին դատական կարգով կարող է վիճարկել ՀՀ սահմանադրության, օրենքներին եւ համայնքի ավագանու որոշումներին հակասող՝ համայնքի ղեկավարի որոշումները։ Մինչդեռ սույն դեպքում առաջարկվում է վիճարկել ՀՀ Տավուշի մարզպետի 14․07․2008 թ. 75-Ա որոշումը»։

Այսինքն՝ ավագանին իրավունք ունի հայց ներկայացնել համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա, բայց իրավունք չունի մարզպետի որոշմանը դեմ գնալ, եւ դատախազության պահանջն օրինական չէ:

 

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են Lexus-ը և Hongqi-ն․ վերջինը հայտնվել է մայթին․ կա 5 վիրավոր Փաշինյանը կմեկնի Ռուսաստան Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ նամակ՝ ՀՀ պետական մարմիններին Պատիժ, որի հետևից մինչև վերջ գնալու է Ռոբերտ Քոչարյանը․ Խաչիկ Մանուկյան (video) Ժողովուրդը քեզ ատում ա, Նիկո՛լ, ռա՛դդ քաշի, գնա՛․ զոհվածի մայր (video) Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. խնդիր է լուծում. Նարեկ Պարոնյան (video) «Նիկո՛լ, Աննային փախցրիր, դու չես հասցնելու, ես հետևիցդ գալու եմ»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video) Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան Աշոտ Երկաթին Նիկոլը փակի տակ է պահում, որ Սյունիքը հանձնի․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել #ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է. «Փաստ» Խոշոր հրդեհ. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե» Երեխեքին տարել են ՔԿ, որ «մշակե՞ն», ճնշե՞ն, ինչու՞ չեն թողնում պաշտպանները ներս մտնեն (video) Սա ի՞նչ վիճակ է․ ՔԿ-ի դռները փակ են, Փաշինյանի հետ վիճած երեխաների դեմ ոչինչ չունեն․ փաստաբաններ (video) Դպրոցականներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական․ մեղադրանք կառաջադրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am