Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սկզբից 18 տարեկանների ոտքերն էր ընկել ու աղաչում, որ փողոց փակեն:
Հետո պատերազմ հրահրեց ու 18 տարեկաններին տարավ զոհեց՝ իր ձեռքերը չթանաքոտելու համար:
Հետո զոհված 18 տարեկանների ընտրովի շիրիմներ հորինեց և բաժանեց նրանց ծնողներին մերոնցականների ու իրանցականների:
Հիմա 18 տարեկաններին ձեռնաշղթաներ հագցրած տանում է դատարան:
Վաղը արգելելու է ապրել մինչև 18 տարեկանը:
Սա է: Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու նրան (Փաշինյանին)։
