Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք»
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։
Որոշման մասին քննիչը տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթը կարճելու բուն որոշումն է, որը ստորագրությամբ հաստատել է նաև Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Գևորգյանը։
2026թ․-ի մարտի 4-ին «Հետքը» հրապարակել էր «Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը» հոդվածը։ Մենք ներկայացրել էինք Առինջ եւ Աբովյան համայնքների հողերի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքային զբոսայգու մի մասի սեփականաշնորհման և հետագայում Հայկ Կոնջորյանի հետ կապված գործարարի կողմից դրա կառուցապատման պատմությունները։
Մարտի 9-ին գրավոր հարցումով կայքը դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկանալու՝ «արդյոք նշված հրապարակումը դատախազությունում ուսումնասիրվել է։ Եթե այո, ապա ի՞նչ ընթացք է տրվել»։
Մարտի 18-ին հարցումը հոդվածի հետ միասին փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանին։
Մարտի 19-ին քննիչը որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
