Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանդիսավար, հարսանիքների, ծննդյան տարեդարձների, նաեւ տխուր արարողությունների թամադա, Տավուշի Բերդավան գյուղում հյուրատուն աշխատեցնող, վերջերս սկանդալային պատմության մեջ հայտնված եւ ոստիկանություն դիմած Լիանա Զուրաբյանը մարտի 23-ին իր փոքր տղայի՝ Լեւոնի հետ Ֆեյսբուքում եթեր մտնելով՝ հայտարարել էր․ «Ուղերձ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարգելի պարոն Փաշինյան, ես, իմ որդին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր գիտակից քաղաքացիներ, խնդրում եւ հորդորում ենք Ձեզ՝ թողնել ժողովրդավարությունը, զերծ մնալով սադրանքներից։ Խնայեք Ձեր նյարդերը, Դուք մեզ առողջ եք պետք։ Մենք էլ չենք ցանկանում՝ լինի կռիվ, չենք ցանկանում՝ լինի պատերազմ, չենք ուզում, որ նորից զոհվեն մեր հայորդիները։ Մենք ուզում ենք ապրել խաղաղ երկրում, խաղաղ երկնքի տակ։ Հայաստանի Հանրապետության հասկացող քաղաքացին Ձեր կողքին է»։

Ինչքանո՞վ է օրինական ու բարոյական, որ այս քաղաքական գովազդի մեջ հանդիսավարն օգտագործել է իր փոքրահասակ տղային, թողնենք իր խղճին, բայց ո՞վ է Լ․ Զուրաբյանին լիազորել՝ խոսելու հարյուր հազարավոր քաղաքացիների անունից: Լիանա Զուրաբյանը մի անգամ էլ մարտի 25-ին է տեսաուղերձով հանդես եկել` «Չքաղաքականացնել» խորագրի ներքո, որտեղ կրկին Փաշինյանի իշխանության գովազդն է արել՝ ասելով, որ աթոռակռիվ է, սակայն ով էլ նստի այդ աթոռին, մարդկանց կյանքում բան չի փոխվելու, կարեւորն այն է, որ երկրում խաղաղություն տիրի։ Սա էլ ընտրողներին հիասթափեցնելու համար է արվում` որ նրանք չմասնակցեն ԱԺ ընտրություններին, քանի որ, միեւնույն է՝ իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու։

Իջեւանցի երիտասարդ հումորիստ, հարսանիքների թամադա Աշոտ Ամիրջանյանն էլ մարտի 29-ին է Ֆեյսբուքում տեսանյութ հրապարակել, որտեղ գովել է պետական աջակցությամբ 16 միլիոն դրամով առանձնատների կառուցման ծրագիրը: Տեսանյութում Ա․ Ամիրջանյանն իբր հասարակ գյուղացի է, կիսակառույց տան մոտ հարցազրույց է տալիս լրագրողին, «դժգոհում է», որ այդ ծրագրով տուն սարքելիս ինքը մեջքահան է լինում, սակայն ասում է, որ լավ ծրագիր է, դրանով Տավուշի մարզում 1500 տուն է կառուցվել։ Կարելի է մտածել, որ այս թամադաները միաժամանակ ինքնաբուխ են միացել Փաշինյանի իշխանության քարոզչությանը։ Բայց եթե հիշենք, որ թամադայի գործը փող ստանալն ու պատվիրատուին գովերգելն է, ամեն ինչ տեղը կընկնի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է. «Փաստ» Խոշոր հրդեհ. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե» Երեխեքին տարել են ՔԿ, որ «մշակե՞ն», ճնշե՞ն, ինչու՞ չեն թողնում պաշտպանները ներս մտնեն (video) Սա ի՞նչ վիճակ է․ ՔԿ-ի դռները փակ են, Փաշինյանի հետ վիճած երեխաների դեմ ոչինչ չունեն․ փաստաբաններ (video) Դպրոցականներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական․ մեղադրանք կառաջադրեն Խայտառակ խուզարկություն․ ինչ են փնտրել քննիչները՝ Դավիթի և Միքայելի տանը (video) Ինչ է պատմում Դավիթի և Միքայելի դասընկերը տղաների մասին․ ովքեր են իրականում իրենք (video) Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... Նիկոլի հերթական խաբկանքը․ ի՞նչ զորահանդես է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (video) Տնտեսության ստվարացող խոցելի միտումները Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վրեժ է լուծում ջահել հայ տղերքից․ Աշոտիկը վկա»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ին Մանրամասներ․ Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկի վիճակը վատացել է (video) Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ Երկվորյակ եղբայրներին այս պահին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն Լուսինե Բադալյանը թող գնա Դավիթի ու Միքայելի հետ զրուցի. իր «բոբիկ» վիճակից ամոթով հետ կգա (video) Կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am