Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք Տիրոջ հետ հանդիպմանը՝ ապաշխարությամբ, մաքրված, բարի ու լուսավոր գործերով: Չհետաձգե՛նք մեր բարի գործերը, ապրենք հոգևոր կյանքով, այսօր քայլենք դեպի Աստված տանող ճանապարհով: Մենք չգիտենք Տիրոջ գալստյան օրն ու ժամը, այդ պատճառով պետք է միշտ պատրաստվենք: Երբ Տերը գա ու պատրաստ չլինենք, կլսենք այս խոսքը. «Չեմ ճանաչում ձեզ» (Մատթեոս 25:1-13):

Փրկությունը չենք կարող հենց այնպես ժառանգել, այն անհատական ընթացք է, որով պետք է քայլենք յուրաքանչյուրս». Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան

Գիտեի՞ր, որ…

Ավագ երեքշաբթի՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքին լինում են վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: Օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը: Հինգ իմաստուն ու հինգ հիմար կույսեր դուրս են գալիս Փեսային դիմավորելու։ Իմաստուն կույսերն իրենց հետ լրացուցիչ ձեթ են վերցնում, իսկ հիմարները՝ ոչ: Երբ ձեթը վերջանում է, հիմար կույսերը գնում են ձեթ գնելու։ Գալիս է Փեսան, հինգ իմաստուն կույսերը նրա հետ մտնում են հարսանիքի սրահ, իսկ մյուսները երբ ուշացած հասնում են, Փեսան պատասխանում է, թե չի ճանաչում նրանց: Հիշատակվող տասը կույսերը խորհրդանշում են հավատացյալներին, լապտերները՝ մեր հավատքը, յուղը՝ մեր կյանքի բարի գործերը, իսկ փեսան Տերն է: Երկնքի Արքայության դուռը փակվում է նրանց առաջ, ովքեր բարի գործեր չեն կատարում:

Առավել մանրամասն՝ այստեղ

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Խայտառակ խուզարկություն․ ինչ են փնտրել քննիչները՝ Դավիթի և Միքայելի տանը (video) Ինչ է պատմում Դավիթի և Միքայելի դասընկերը տղաների մասին․ ովքեր են իրականում իրենք (video) Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... Նիկոլի հերթական խաբկանքը․ ի՞նչ զորահանդես է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (video) Տնտեսության ստվարացող խոցելի միտումները Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վրեժ է լուծում ջահել հայ տղերքից․ Աշոտիկը վկա»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ին Մանրամասներ․ Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկի վիճակը վատացել է (video) Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ Երկվորյակ եղբայրներին այս պահին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն Լուսինե Բադալյանը թող գնա Դավիթի ու Միքայելի հետ զրուցի. իր «բոբիկ» վիճակից ամոթով հետ կգա (video) Կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am