Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարագրերը, վերլուծել է ներկայացված տվյալները և առանձնացրել հիմնական փաստերը։

Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին։ Մինչ այդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հակոբյանը ունի 2 միավոր անշարժ գույք՝ Երևանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի հուլիսի 28-ին՝ համատեղ սեփականությամբ։ Նա նաև ունի 2018 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա՝ որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։

Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա փոխառություններ է տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին՝ 16 մլն 560 հազար դրամ, ինչպես նաև ունեցել է վերադարձված փոխառություն՝ 4 մլն 341 հազար 643 դրամի չափով։

Բանկային հաշիվներում Հակոբյանը ունեցել է 2 մլն 455 հազար 979 դրամ և 5 մլն 266 հազար 666 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 361 հազար 229 դրամ։ Դրանից 3 մլն 997 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է, 3 մլն 353 հազար դրամը՝ աշխատավարձ ՊԵԿ-ից, իսկ 15 մլն 915 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձ։ Նա նաև ստացել է ապահովագրական հատուցում «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից։ Միևնույն ժամանակ, Հակոբյանի վարկային պարտավորությունները տարեվերջին կազմել են 40 մլն 149 հազար դրամ, իսկ միայն վարկի մարման ուղղությամբ վճարել է 5 մլն 449 հազար դրամ։«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ 2023 թվականին, երբ Հակոբյանը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, նրա բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 310 հազար դրամ, կանխիկ՝ 4 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 987 հազար դրամ։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 41 մլն դրամ, իսկ վարկի մարման համար վճարել է շուրջ 5 մլն 452 հազար դրամ։
Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Հակոբյանի կնոջ՝ Անուշ Միքայելյանի հայտարարագիրը։ Վերջինս 2024 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության MAZDA ավտոմեքենա՝ 6 մլն դրամով, իսկ իր 2012 թվականի TOYOTA-ն վաճառել է 4 մլն դրամով։ Նա ունի նաև բաժնետոմս՝ 1 մլն 97 հազար դրամ արժողությամբ, որը ստացել է ժառանգությամբ։ Բանկային ավանդները կազմել են ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար դոլար, իսկ բանկային հաշիվներում ունեցել է տարբեր արժույթներով միջոցներ՝ շուրջ 2 մլն 640 հազար դրամ, ինչպես նաև փոքր չափերի դոլար և եվրո մնացորդներ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայելյանի տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 225 հազար դրամ։ Նա աշխատավարձ է ստացել «Հայկական ծրագրեր» ընկերությունից՝ ավելի քան 13 մլն դրամ, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանից՝ շուրջ 804 հազար դրամ։ Բացի այդ, ստացել է շահաբաժին՝ 1 մլն 154 հազար դրամ, նվիրատվություններ՝ ընդհանուր 1 մլն 225 հազար դրամ, ապահովագրական հատուցում, գույքի վաճառքից եկամուտ՝ 4 մլն դրամ, ինչպես նաև բանկային տոկոսներ և եկամտային հարկի վերադարձ։ Նրա վարկային պարտավորությունները կազմել են մոտ 28 մլն 927 հազար դրամ, իսկ վարկի մարման ուղղությամբ վճարել է ավելի քան 2 մլն 563 հազար դրամ։ Նա նաև իրականացրել է 6 մլն դրամի միանվագ խոշոր ծախս։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էդուարդ Հակոբյանի ընտանիքը տնօրինում է միլիոնավոր դրամների եկամուտներ, բայց միաժամանակ՝ զգալի վարկային պարտավորություններ։ Սակայն առաջանում են մի շարք հարցադրումներ․ որքանո՞վ են համաչափ եկամուտներն ու տասնյակ միլիոնների հասնող վարկային պարտավորությունները։ Ի՞նչ աղբյուրներով են ձևավորվում փոխառությունների նման ծավալները և դրանց շրջանառությունը։ Ինչպե՞ս է բացատրվում նվիրատվությունների և գույքի առքուվաճառքի ակտիվությունը։ Այս հարցերը մնում են բաց։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը չի պարզաբանում սրանք»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am