Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝

Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։

Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։

Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։

Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց այստեղ խորքային հակատրամաբանություն կա, իսկ փաստերը խոսում են ամբողջությամբ հակառակ իրողության մասին։ Հերթով անցնենք։

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերին Ալիևն ուղիղ տեքստով հայտարարել է․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։

Երբ մենք չենք խոսում փաստերով ապացուցված ադրբեջանական հանցանքների մասին, երբ մենք պատրաստ ենք անգամ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվել, Ադրբեջանը «դատում է» մեր հայրենակիցներին, բոլորովին անհիմն ու առանց փաստերի մեղադրում նրանց և մեր պետությանը «ֆաշիստական» լինելու մեջ։ Նույն ինքը Ալիևը անցած տարվա հունվարին ուղիղ ասել էր․ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար․․․»։

Արցախի հայերի իրավունքներն ամրագրված են միջազգային դատարանների տարբեր որոշումներով, որոնք այս պահի դրությամբ, այո, իրագործել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը չկա։ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների հետ կապված հայցերը միջազգային դատարանները փաստացի մերժել են։ Դրա մասին տարբեր մասնագետներ բազմիցս խոսել են։ Այս հարցում ադրբեջանական կողմը ևս որևէ փաստական հիմք չունի։

Այսինքն՝ իր «հայելային» վտանգավոր ու գերտգետ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը ուղղակի օժանդակում է Ալիևին հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին, հորինել գոյություն չունեցող իրավունքներ մեր հաշվին։ Նա հեռացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահին ցեղասպանության մասին փաստական գիրք նվիրելու համար, փոխարենը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։

Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում։ Նրա բոլոր հայտարարությունները, քայլերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ծառայեցվում են ադրբեջանական կողմի շահերի սպասարկմանը։ Կարևորը, որ այդ ամենը արվում է «խաղաղության» և «անկախության» բառերի խեղման ճանապարհով․․․»։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am